pagebg
Նախաորակավորման ծրագիր – Վարդենիս մասնաճյուղ

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Վարդենիս

Վերջնաժամկետ`

16/06/2024

Աշխատավարձ`

N/A

Աշխատանքի տեսակը`

Ուսուցում/Վերապատրաստում

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

-N/A

Պահանջվող որակավորումներ

Ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդ անձինք, որոնք.

  • -ունեն բարձրագույն կրթություն (առնվազն բակալավրի աստիճան),
  • -ԲՈՒՀ-ն ավարտել են վերջին 5 տարիների ընթացքում (ԲՈՒՀ-ն ավարտելու տարեթվից անցել է ոչ ավել, քան 5 տարի) կամ գտնվում են ԲՈՒՀ-ի ավարտական կուրսում,
  • -ուսման ընթացքում ցուցաբերել են բարձր առաջադիմություն:
Աշխատանքի նկարագրությունը

Նախաորակավորման Ծրագիրը հնարավորություն է ընձեռում ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող, նպատակասլաց և մեծ ներուժ ունեցող երիտասարդներին `

  • -ստանալ գործնական գիտելիքներ բանկային գործի վերաբերյալ, ծանոթանալ Բանկի կողմից մատուցվող ծառայությունների կազմակերպման սկզբունքներին և ընթացակարգերին,
  • -ձեռք բերել թիմային աշխատանքի հմտություններ և աշխատել լավագույն մասնագետների հետ,
  • -ծանոթանալ բանկի աշխատելաոճին և բիզնես միջավայրին,
  • -ուսանել և ինքնադրսևորվել մասնագիտական ոլորտում՝ հետագայում դառնալով բարձր որակավորում ունեցող մասնագետ,
  • -երկամսյա ծրագրի ավարտից հետո անցնել ամփոփիչ գնահատում, որի դրական արդյունքների դեպքում հնարավորություն է ընձեռվում առավելագույն գնահատված մասնակցին համալրելու այդ պահին առկա թափուր աշխատատեղը՝ այլ հավասար պայմաններում ունենալով առավելություն Ծրագրին չմասնակցած անձանց նկատմամբ:
Դիմելու ընթացակարգը

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով https://ardshinbank.hirebee.ai/en/jobs/nakhaorakavorman-tsragirvardenis-13?source_id=jobfinder, հաղորդագրության անվանման դաշտում նշելով «Նախաորակավորման ծրագիր_Վարդենիս»: Հ

արցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հայտերի նախնական քննարկման արդյունքում ընտրված այն մասնակիցները, ովքեր համապատասխանում են վերոնշյալ բոլոր պայմաններին։ 


Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


  *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
  *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
  *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Կորպորատիվ հաճախորդների և նախագծային ֆինանսավորման գործարքների մշակման ուղղության վերլուծաբան
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
14/07/2024
ԴԻՏԵԼ
company_logo
ՓՄՁ բիզնեսի թիմի վերլուծաբան-Իջևան
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
27/06/2024
ԴԻՏԵԼ
company_logo
ՓՄՁ բիզնեսի թիմի վերլուծաբան/Արմավիր
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
27/06/2024
ԴԻՏԵԼ
company_logo
ՊԼԱՍՏԻԿ ՔԱՐՏԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԵՎ ՊՐՈԴՈՒԿՏՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ՍՏԱԺՈՐ/ՓՈՐՁՆԱԿ/
Armeconombank OJSC
Լրիվ դրույք
13/07/2024
ԴԻՏԵԼ
company_logo
ՓՄՁ բիզնեսի թիմի վերլուծաբան/Երևան
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
27/06/2024
ԴԻՏԵԼ