pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Կորպորատիվ վարկերի կենտրոնացված ձևակերպումների բաժնի առաջատար մասնագետ 

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

10/12/2024

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

  • Իրեն տրված իրավասությունների շրջանակներում կորպորատիվ վարկերի (վարկային գծերի, օվերդրաֆտների, երաշխիքների և այլ վարկային գործիքների) ձևակերպման համար անհրաժեշտ գրավային, երաշխավորության, էքսկլյուզիվ սպասարկման և վարկային (վարկային գծի, օվերդրաֆտի, երաշխիքի և այլն) պայմանագրերի, օֆերտաների պատրաստում` Բանկի ներքին իրավական ակտերին, որոշումներին և այլ ակտերի պահանջների համպատասխան,
  • Իրեն տրված իրավասությունների շրջանակներում ընթացիկ կորպորատիվ վարկերի (վարկային գծերի, օվերդրաֆտների, երաշխիքների և այլ վարկային գործիքների) պայմանների փոփոխությունների դեպքում համապատասխան պայմանագրերի (համաձայնագրերի) պատրաստում` Բանկի ներքին իրավական ակտերին, որոշումներին և այլ ակտերի պահանջների համպատասխան,
  • Իրեն տրված իրավասությունների շրջանակներում «Գործառնական օր» համակարգում կորպորատիվ վարկերի ձևակերպման համար անհրաժեշտ տվյալների մուտքագրում,
  • Իրեն տրված իրավասությունների շրջանակներում կորպորատիվ վարկերի (վարկային գծերի, օվերդրաֆտների, երաշխիքների և այլ վարկային գործիքների) ձևակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերի առկայության ստուգում, այդ թվում՝ վարկի տրամադրման վերաբերյալ որոշում ընդունող մարմնի առկայության ստուգում, գրավի վկայականների, ապահովագրական վկայագրերի տվյալների ճշտության ստուգում,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

Պահանջվող որակավորումներ
  • Բարձրագույն (տնտեսագիտական, տեխնիկական կամ իրավաբանական փորձը ցանկալի է),
  • Վերջին 4 տարվա ընթացքում առնվազն 1 տարվա փորձ ֆինանսաբանկային ոլորտում, նախընտրելի է 6 ամսվա փորձ վարկային, գրավային պայմանագրերի ձևակերպումների բնագավառում,
  • MS Office, Lotus, LSoft կամ համանման ծրագրեր,
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ):

Աշխատանքի նկարագրությունը

Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Կորպորատիվ վարկերի կենտրոնացված ձևակերպումների բաժնի առաջատար մասնագետ/հասցե՝ ք. Երևան, Սասնա Ծռեր 3/։ Եթե համապատսախանում եք նեքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

  • Մրցակցային բարձր աշխատավարձ,
  • Աշխատավարձի տարեկան վերանայում,
  • Մասնագիտական աճի հնարավորություն,
  • Եռամսյակային, տարեկան բոնուսներ,
  • Ճկուն աշխատանքային գրաֆիկ,
  • Հեռավար աշխատանքի հնարավորություն,
  • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
  • Բժշկական ապահովագրություն:
Դիմելու ընթացակարգը

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով  https://ardshinbank.hirebee.ai/en/jobs/korporativ-varkeri-kentronatsvats-dzewakerpowmneri-bazhni-arhajatar-masnaget-19?source_id=other-328

Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

  Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


  *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
  *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
  *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Վարկային պորտֆելի հավաքագրման մասնագետ
LMS LLC
Լրիվ դրույք
11/01/2025
ԴԻՏԵԼ