pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Բիզնես գործընթացների կառավարման և մեթոդոլոգիայի ուղղության համակարգող

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

18/10/2024

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

  • Բիզնես գործընթացների գծապատկերում՝ բիզնես գործընթացների մոդելավորման ստանդարտներին համապատասխան,
  • Բանկի ներքին իրավական ակտերի մշակման, համաձայնեցման և հաստատ­ման գործընթացների ուղեկցում, ստանդարտացման, խմբագրման և միասնականության ապահովում գործող ստանդարտներին (պահանջներին),
  • Վարչակազմակերպական կառուցվածքի և կառուցվածքային միավորների գործառույթների փոփոխությունների արտացոլում Բանկի փաստաթղթա­յին բազայում (համապատասխանության և միասնականության ապահովում),
  • Բիզնես գործընթացների ընթացիկ վերանայմանը (մշակմանը) զուգընթաց գործընթացի արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքների իրականացում,
  • Վարչակազմակերպական կառուցվածքի նկարագրում (գծապատկերում) և Կառուցվածքային փոփոխությունների գործընթացի կազմակերպում,
  • Կառուցվածքային և հաստիքային միավորների գործառույթների վերլուծություն, աշխատանքային ծանրաբեռնվածության հաշվարկում, գնահատում, հաստիքների օպտիմալ քանակի հաշվարկում և առաջարկների ներկայացում,
  • Կառուցվածքային միավորների գործառույթների /աշխատատեղերի նկարագրերի/ մշակման, համաձայնեցման և հաստատման գործընթացների կազմակերպում,
  • Վարչակազմակերպական կառուցվածքի և կառուցվածքային միավորների գործառույթների փոփոխությունների արտացոլման ապահովում Բանկի փաստաթղթային բազայում (համապատասխանության և միասնականության ապահովում),
  • Բանկի բիզնես գործընթացների և վարչակազմակերպական կառուցվածքային միավորների կոդերի (դասակարգիչների, ծածկագրերի) գեներացման (կոդերի ձևավորման) մեթոդաբանության (կոդավորման համակարգի) մշակում, ներդնում, ապահովում,
  • Ստորաբաժանումների կառուցվածքի և գործառույթների ռեեստրի վարման ապահովում,
  • Կառուցվածքային փոփոխությունների գործընթացի կազմակերպում,
  • Ուղղության զարգացմանը միտված առաջարկների ներկայացում, իրականացում,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

Պահանջվող որակավորումներ
  • Բարձրագույն (տնտեսագիտական, իրավաբանական կամ տեխնիկական կրթությունը նախըտրելի է) ,
  • Վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա փորձ ֆինանսաբանկային կամ նախագծերի կառավարման ոլորտում,
  • Նախընտրելի է PMI PMP (Project management professional) սերտիֆիկացում,
  • MS Օffice, Internet Research
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ), անգլերեն (լավ),
  • Workflow flowchart, Swimlane diagram, Data Flow Diagram (DFD) կառուցման հմտություններ:
Աշխատանքի նկարագրությունը

Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Բիզնես գործընթացների կառավարման և մեթոդոլոգիայի ուղղության համակարգող: Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

  • Մրցակցային բարձր աշխատավարձ,
  • Աշխատավարձի տարեկան վերանայում,
  • Մասնագիտական աճի հնարավորություն,
  • Եռամսյակային, տարեկան բոնուսներ,
  • Ճկուն աշխատանքային գրաֆիկ,
  • Հեռավար աշխատանքի հնարավորություն,
  • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
  • Բժշկական ապահովագրություն:
Դիմելու ընթացակարգը

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով    https://ardshinbank.hirebee.ai/en/jobs/biznes-gortsentatsneri-karhavarman-ew-metodologiayi-owghghowtyan-hamakargogh-4?source_id=other-176

 Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:


 Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


  *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
  *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
  *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Վարկային պորտֆելի հավաքագրման մասնագետ
LMS LLC
Լրիվ դրույք
11/01/2025
ԴԻՏԵԼ