Աշխատանքի նկարագրությունը
- Պաշտոնը՝ Գլխավոր իրավաբան-նույնականացնող
- Աշխատաժամանակը՝ լրիվ դրույք
- Պայմանագրի ժամկետը՝ անորոշ, երեք ամիս փորձաշրջանով
- Աշխատանքի նկարագիր՝ իրավաբան - նույնականացնողը պատասխանատու է թարգմանված ՀՀ,
ԵՄ, ԵԱՏՄ և այլ իրավական ակտերի, միջազգային պայմանագրերի, ՄԻԵԴ վճիռների, դատական
ակտերի և ՀՀ միջազգային հանձնառություններին վերաբերող իրավական այլ փաստաթղթերի իրավական
վերանայման համար:
- Աշխատավարձը՝ 396 000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը), ինչպես նաև պետական
աշխատողների համար նախատեսված սոցիալական ապահովագրության փաթեթ:
- Նախնական ընտրության փուլն անցած դիմորդները կմասնակցեն գրավոր թեստավորման
(հայերենի և անգլերենի իմացություն, իրավական գիտելիքներ, իրավական վերանայման
հմտություններ), իսկ թեստավորման արդյունքում ամենաբարձր միավորներ ստացած դիմորդները
կհրավիրվեն հարցազրույցի։
- Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է` 30.04.2024թ.:
Դիմելու ընթացակարգը
Դիմելու համար կենսագրականը (CV)՝ հայերեն կամ անգլերեն, ուղարկել
[email protected] էլեկտրոնային հասցեին` «Թեմա» դաշտում նշելով այն
պաշտոնի անվանումը, որի համար ներկայացվում է դիմումը:
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից: