pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Հեռավար սպասարկման բաժին - Սպասարկող մասնագետ

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

29/05/2024

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

  • Սահմանված կարգով հեռավար փոխանցման ծառայությունների մատուցում և բանկային գործարքների կատարում,
  • Միջազգային և այլ բանկեր փոխանցումների մասով գործարքների մասով հաճախորդների հետ անհրաժեշտ պարզաբանումների իրականացում և փոխանցումների ուղեկցում,
  • Սահմանված կարգով հեռավար ծառայությունների մատուցում և բանկային գործարքների կատարում,
  • Հաճախորդների հետ առցանց հաղորդակցում՝ բանկային ծառայությունների մասին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրելու նպատակով, վաճառքների նախաձեռնում (վաճառքի բաժին ուղղորդելու միջոցով),
  • Առցանց ստացված հաճախորդների բողոքների, հայտերի և այլ դիմումների ընդունում և կարգավորման վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
  • «Հաճախորդի քարտի» վարում և ըստ անհրաժեշտության արդիականացում,
  • Հաճախորդների խնդիրների բացահայտում, կարգավորումների նախաձեռնում և կարգավորման նկատմամբ վերահսկողություն,
  • I-Banking, Mobile և այլ առցանց համակարգերով կատարված գործարքների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում, աջակցում, կարգավորումների իրականացում,
  • Այլ հանձնարարականների կատարում,
  • Հաճախորդների հետ առցանց հաղորդակցում, ստացված նամակների սպասարկում,
  • Բաժնին վերաբերող հաշվետվությունների և այլ փաստաթղթերի կազմում,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում,
  • Մասնաճյուղի աշխատակիցների հետ Հաճախորդի մասով պարզաբանումների տրամադրում:

Պահանջվող որակավորումներ
  • Առնվազն 6 ամսվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում (նախընտրելի է հաճախորդների սպասարկման ուղղվածությամբ),
  • Բարձրագույն կրթություն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է),
  • MS Office,
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (լավ),
  • Բանկային ծառայությունների, սակագների գերազանց իմացություն:
Աշխատանքի նկարագրությունը

Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Հեռավար սպասարկման բաժին - Սպասարկող մասնագետ։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

  • Մրցակցային աշխատավարձ,
  • Աշխատավարձի տարեկան վերանայում,
  • Մասնագիտական աճի հնարավորություն,
  • Ամսական, եռամսյակային, տարեկան բոնուսներ,
  • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
  • Բժշկական ապահովագրություն:
Դիմելու ընթացակարգը

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով    https://ardshinbank.hirebee.ai/en/jobs/herhavar-spasarkman-bazhin-spasarkogh-masnaget-5?source_id=other-44

Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի:

Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: 


 Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


  *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
  *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
  *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Ներքին դիտարկումների բաժնի աշխատակից
Armeconombank OJSC
Լրիվ դրույք
25/08/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Հանրային կապերի և բրենդի կառավարման ուղղության առաջատար մասնագետ
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
31/07/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Պրոդուկտների մշակման և մեթոդաբանության ուղղության Պատասխանատու
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
07/08/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Փրայվիթ հաճախորդների հետ աշխատանքի մենեջեր
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
07/08/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Պրեմիում հաճախորդների հետ աշխատանքի ուղղության Ֆինանսական խորհրդատու
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
07/08/2024
ԴԻՏԵԼ