pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Գանձապահ՝ «Մարտունի» մասնաճյուղում 13:00-22:00 աշխատաժամանակով

FastBank

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

31/07/2024

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Այլ

Աշխատանքային պարտականությունները

  • Կանխիկ մուտքի և ելքի գործարքների ձևակերպումներ,
  • Վարկերի գումարների տրամադրում և վարկերի մարման գործարքների ձևակերպումներ,
  • Բանկային հաշիվների բացում,
  • Ավանդների ձևակերպում, դադարեցում, երկարաձգում,
  • Փոխանցումների իրականացում,
  • Արտարժույթի առքի և վաճառքի գործարքների ձևակերպումներ,
  • Ինկասացիոն ծառայության միջոցով իրականացվող փոխադրումների կազմակերպում, գործարքների ձևակերպումներ,
  • Կազմակերպության նյութապես պատասխանատու աշխատակիցներին դրամական միջոցների տրամադրում և վերջիններից դրամական միջոցների ընդունում,
  • Առհաշիվ գումարների տրամադրման և ընդունման գործարքների իրականացում,
  • Գանձապահների դրամարկղային գործառնությունների ընթացքում ձևավորված փաստաթղթերի ճշտության ստուգում, հաշվառում, գործառնական օրվա ընթացքում ձևավորված փաստաթղթերի հավաքագրում,
  • Էլեկտրոնային դրամարկղի մատյանի վարում,
  • Մասնաճյուղի դրամական միջոցների ամենօրյա գույքագրման իրականացում,
  • Դրամական միջոցների փաստացի առկա միջոցների և <Գործառնական օր> ծրագրի տվյալների հետ համապատասխանության ապահովում,
  • Գանձապահներին դրամարկղային գործառնությունների համար անհրաժեշտ դրամական միջոցների տրամադրում և վերջնական մնացորդների ընդունում։

Պահանջվող որակավորումներ
  • Բարձրագույն կրթություն,
  • Հաճախորդների հետ հաղորդակցման և սպասարկման էթիկայի նորմերի իմացություն,
  • Կոնֆլիկտային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Պատասխանատվություն,
  • Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office)
Աշխատանքի նկարագրությունը
Ֆասթ Բանկի «Մարտունի» մասնաճյուղին անհրաժեշտ է գանձապահ՝ 13:00-22:00 աշխատաժամանակով։
Դիմելու ընթացակարգը
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են անցնել հետևյալ
https://fcc.peopleforce.io/careers/v/26493-1300-2200 և ուղարկել իրենց ինքնակենսագրությունները: Հարցազրույցին մասնակցելու համար կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:
Ընկերության մասին

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալու և օնլայն էկոհամակարգ ստեղծելու և զարգացնելու, հաճախորդներին անհատական վարքագծային մոտեցում ցուցաբերելուն և թվային հարթակում նոր ապրելակերպ ձևավորելուն միտված բանկ է, որը դեռ գտնվում է այդպիսին լինելու իր տրանսֆորմացիոն ճանապարհին։ Վերջնանպատակը ֆինանսական ծառայությունների որակի բարձրացման միջոցով հաճախորդների ֆինանսական կյանքի պարզության և հարթ ընթացքի ապահովումն է։ 1 Բանկն աշխատում է 24/7 աշխատանքային գրաֆիկով և ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում 2 Մեզ վստահում են ավելի քան 140,000 ակտիվ հաճախորդներ 3 Ֆինանսական մի շարք ցուցանիշներով գրավում է առաջատար դիրքեր բանկային համակարգում Առաջինն է ՀՀ բանկային համակարգում, որ ներդրեց առանց թղթի սպասարկման, հաճախորդի հետ կնքվող պայմանագրերի լիովին թվայնացման գործընթացը։

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Խաղաթղթավար (շաֆլեր)
Evolution
Կես դրույք
03/11/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Russian Speaking Game Presenter
Evolution
Կես դրույք
01/11/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Game Presenter-Night Shift
Evolution
Կես դրույք
01/11/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Русскоязычный Game Presenter
Evolution
Կես դրույք
27/10/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Live Խաղավար
Evolution
Լրիվ դրույք
25/10/2024
ԴԻՏԵԼ