pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Մանրածախ հաճախորդների վարկային ռիսկի կառավարման բաժնի առաջատար մասնագետ

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

28/07/2024

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Այլ

Աշխատանքային պարտականությունները

  • Սպառողական վարկերի ռիսկերի գնահատում (Credit Scoring) ըստ վարկատեսակների,
  • Վարկային հայտում առկա տեղեկատվության համապատասխանության ուսումնասիրություն,
  • Վարկային պատմության համապատասխանության ուսումնասիրություն, վերլուծություն և գնահատում,
  • Պահանջվող վարկի նպատակայնության հավաստում,
  • Հասանելիք վարկի առավելագույն գումարի և ժամկետի հաշվարկ,
  • Վարկառուի եկամտի աղբյուրների բացահայտում,
  • Վարկառուին բնորոշ ռիսկերի բացահայտում,
  • Ռիսկերի գնահատման համար ներքին և արտաքին տեղեկատվության հավաքագրում,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:
  • Բանկի՝ Համապատասխանության ապահովման ոլորտը կարգավորող ներքին իրավական ակտերով սահմանված պահանջների պահպանում և կատարում, դրանց շրջանակում համագործակցում Բանկի Համապատասխանության ապահովման վարչության հետ:

Պահանջվող որակավորումներ
  • Վերջին 4 տարվա ընթացքում առնվազն 1 տարվա փորձ ֆինանսաբանկային համակարգի վարկային ոլորտում /նախընտրելի է 6 ամսվա փորձ վարկային ռիսկի կառավարման ոլորտում/,
  • Բարձրագույն (տնտեսագիտական կրթությունը նախընտրելի է),
  • MS Office, LS-Bank (կամ համանման ծրագիր),
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (բավարար),
  • Վարկունակության գնահատման տեխնոլոգիաների իմացություն:
Աշխատանքի նկարագրությունը

Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Մանրածախ հաճախորդների վարկային ռիսկի կառավարման բաժնի առաջատար մասնագետ։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

  • Մրցակցային բարձր աշխատավարձ,
  • Աշխատավարձի տարեկան վերանայում,
  • Մասնագիտական աճի հնարավորություն,
  • Եռամսյակային, տարեկան բոնուսներ,
  • Ճկուն աշխատանքային գրաֆիկ,
  • Հեռավար աշխատանքի հնարավորություն,
  • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
  • Բժշկական ապահովագրություն:
Դիմելու ընթացակարգը

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով  https://ardshinbank.hirebee.ai/en/jobs/manratsakh-hachakhordneri-varkayin-rhiski-karhavarman-bazhni-arhajatar-masnaget-2?source_id=other-101


Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի:

Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:  


 Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


  *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
  *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
  *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Game Presenter
Evolution
Կես դրույք
02/10/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Russian Speaking Game Presenter
Evolution
Կես դրույք
30/09/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Русскоязычный Game Presenter
Evolution
Կես դրույք
27/09/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Live Խաղավար
Evolution
Լրիվ դրույք
26/09/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Shuffler
Evolution
Կես դրույք
29/09/2024
ԴԻՏԵԼ