Աշխատանքային պարտականությունները
Բրենդի ռազմավարության մշակում
- Մշակել և իրականացնել բրենդի ռազմավարություն մի շարք ռեստորանային կոնցեպտների համար՝ ապահովելով ներդաշնակ կապ բիզնեսի համընդհանուր նպատակների և շուկայում հստակ դիրքավորման հետ։
Ռեստորանի կառավարում
- Ապահովել և վերահսկել ‹‹Երեմյան Փրոջեքթս›› ընկերության բոլոր ռեստորանների փոխկապակցված և արդյունավետ բրենդի ներկայացումը՝ պահպանելով յուրաքանչյուր կոնցեպտի առանձնահատկությունները։
Արշավի պլանավորում և իրականացում
- Մշակել և իրականացնել մարքեթինգային արշավներ` ներառյալ առաջխաղացումներ, միջոցառումներ և սեզոնային առաջարկներ՝ հաշվի առնելով յուրաքանչյուր ռեստորանային կոնցեպտի և թիրախային լսարանի առանձնահատկությունները։
- Վերլուծել մարքեթինգային արշավների արդյունավետությունը և կատարել ճշգրտումներ։
Շուկայի ուսումնասիրություն
- Պարբերաբար իրականացնել շուկայի ուսումնասիրություն՝ հասկանալու համար հաճախորդների վարքագիծը, նախապատվությունները, ռեստորանային ոլորտի նոր միտումները, ինչպես նաև կիրառել խորքային գործիքակազմ բրենդի ռազմավարությունը բարելավելու համար:
Ապրանքանիշի հետևողականություն
- Հետևողականորեն ապահովել բրենդի հետ առնչվող հաղորդագրությունների ուղարկումը, վիզուալ բաղադրիչները և հաճախորդների փորձառությունը բոլոր մարքեթինգային հարթակներում և ռեստորաններում:
Համագործակցություն
- Սերտորեն համագործակցել թվային մարքեթինգի մենեջերի, մարքեթինգի մենեջերների և ռեստորանների մենեջերների հետ՝ ապահովելով միասնական թիմային աշխատանք մարքեթինգում և բրենդի նախաձեռնությունների անխափան կատարման մեջ:
Կատարողականի մշտադիտարկում
- Հետևել, ինչպես նաև վերլուծել յուրաքանչյուր ռեստորանի հիմնական կատարողականի ցուցանիշները PR մարքեթինգի տեսանկյունից ՝ տրամադրելով կանոնավոր հաշվետվություններ և օգտակար տեղեկատվություն ղեկավարությանը:
- PR մարքեթինգի տեսանկյունից կատարողականը օպտիմալացնելու նպատակով՝ անհրաժեշտության դեպքում հանդես գալ ռազմավարություններում փոփոխություններ կատարելու առաջակություններով։
Բովանդակության մշակում
- Համակարգել բովանդակություն ստեղծողների և դիզայներների աշխատանքը՝ ստեղծելով բարձրորակ մարքեթինգային նյութեր՝ այդ թվում մենյու, նշան-ցուցանակներ, սոցիալական մեդիայի բովանդակություն, գովազդային նյութեր և այլն:
Գործընկերություն և համագործակցություն
- Ստեղծել ռազմավարական համագործակցություններ տեղական բիզնեսների, ինֆլյուենսերների և համայնքային կազմակերպությունների հետ՝ խթանելով բրենդի տեսանելիությունը և վստահելիության ցուցանիշի բարձրացումը:
Հաճախորդների հետադարձ կապ
- Հավաքել և վերլուծել հաճախորդների կարծիքները, առանձնացնել լրացման կամ բարելավման ենթական բացթողումները, և հանդես գալ համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկություններով։
Բյուջեի կառավարում
- Պլանավորել և կառավարել յուրաքանչյուր ռեստորանի մարքեթինգային բյուջեն՝ ապահովելով ռեսուրսների արդյունավետ բաշխում, օպտիմալացված ծախսեր և առավելագույն ազդեցություն։
Դիմելու ընթացակարգը
Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` [email protected]
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից: