pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Առևտրային գործառնությունների ուղղության համակարգող

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

18/10/2024

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

  • ՀՀ և միջազգային ֆինանսական շուկաների ընթացիկ վերլուծություն,
  • Տեղական և արտասահմանյան շուկաներում արժեթղթերով և փողի շուկայի գործիքներով գործառնությունների իրականացում,
  • ՀՀ պետական և կորպորատիվ պարտատոմսերի շուկաներում բորսայական գործառնությունների իրականացում,
  • Գործառնություններ ածանցյալներով և հումքային ապրանքներով,
  • Աշխատանքային պրոցեսների ավտոմատացման առաջարկությունների մշակում,
  • Ուղղությանը վերաբերող հաշվետվությունների և այլ փաստաթղթերի կազմում,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

Պահանջվող որակավորումներ

Դիմիր եթե.

  • Ունես բարձրագույն կրթություն(նախընտրելի է տնտեսագիտական կամ տեխնիկական),
  • Ունես վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում (նախընտրելի է Ֆինանսական շուկաներում գործառնությունների ոլորտում),
  • Ունես MS Office-ի լավ իմացություն, LSBank ծրագրային փաթեթի իմացություն, Depend համակարգի իմացություն,
  • Ունես հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (գերազանց),
  • Ունես ՀՀ ֆինանսաբանկային ոլորտը և արժեթղթերի շուկան կարգավորող օրենսդրության լավ իմացություն:
Աշխատանքի նկարագրությունը

Աշխատելով մեր թիմում դու կունենաս.

  • Աշխատանք և կյանք բալանս. 24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off), ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավություն:
  • Զարգացման հնարավորություն. Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
  • Հավելյալ արտոնություններ. Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավարություն:
  • Թիմային ոգի. Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպարտային խաղեր:
  • Նյութական արտոնություններ. Հիմնական աշխատավարձից զատ՝ ամսական, եռամսյակային և տարեկան բոնուսներ,ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:
Դիմելու ընթացակարգը

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով 

https://ardshinbank.hirebee.ai/en/jobs/arhewtrayin-gortsarhnowtyownneri-owghghowtyan-hamakargogh?source_id=other-171

Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: 

Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: 

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


  *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
  *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
  *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Վարկային պորտֆելի հավաքագրման մասնագետ
LMS LLC
Լրիվ դրույք
11/01/2025
ԴԻՏԵԼ