pagebg
Իրացվելիության և շուկայական ռիսկերի կառավարման ուղղության ռիսկ-մենեջեր

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

28/11/2024

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

  • Իրացվելիության, շուկայական ռիսկերի, ակտիվների ու պասիվների կառավարման գծով սահմանաչափերի, կովենանտների և իրավական այլ ակտերով սահմանված սահմանափակումների հսկում,
  • Իրացվելիության, շուկայական ռիսկերի, ակտիվների ու պասիվների կառավարման մոտեցումների մշակման, դրանց ներդրման և վերահսկման գործառույթների իրականացում,
  • Ֆինանսական ռիսկերի կառավարման ներքին իրավական ակտերի մշակում և պարբերական վերանայում,
  • Իրացվելիության, շուկայական ռիսկերի, ակտիվների ու պասիվների կառավարման գծով վերլուծությունների իրականացում, մոնիթորինգ և համապատասխան հաշվետվությունների պատրաստում բանկի ղեկավարության և Կենտրոնական բանկի համար,
  • Սթրես-թեստերի և սցենարային վերլուծությունների իրականացման կազմակերպում, համապատասխան հաշվետվությունների պատրաստում բանկի ղեկավարության և Կենտրոնական բանկի համար,
  • Ռիսկերի մոդելավորման գործիքների տիրապետում և կիրառում, Բազելյան կոմիտեի պահանջների տիրապետում,
  • Բանկի ռազմավարական ծրագրերի և նախագծերի շրջանակներում ռիսկերի գնահատման աջակցություն,
  • Ֆինանսական շուկաների և ռիսկերի գործոնների մոնիթորինգ. դրանց հիման վրա ռիսկերի զսպման մեխանիզմների ներդրման առաջարկությունների ներկայացում,
  • Ներդրումային ռիսկերի զսպման մեխանիզմների ներդրում:

Պահանջվող որակավորումներ

Դիմիր եթե.

  • Ունես բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական) կրթություն,
  • Ունես առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ բանկային կամ ֆինանսական հաստատություններում, որից առնվազն 3 տարվա փորձը ռիսկերի կառավարման ոլորտում (նախընտրելի է իրացվելիության ռիսկի, շուկայական ռիսկերի և ակտիվների ու պասիվների կառավարման ուղղվածությամբ,)
  • Ունես հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (գերազանց) լեզուների իմացություն,
  • Ունես MS Office, LSoft կամ համանման ծրագրերի իմացություն,
  • Ունես FRM կամ CFA սերտիֆիկատ (ցանկալի է):
Աշխատանքի նկարագրությունը

Աշխատելով մեր թիմում դու կունենաս.

  • Աշխատանք և կյանք բալանս. 24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off), ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավորություն:
  • Զարգացման հնարավորություն. Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատրաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
  • Հավելյալ արտոնություններ. Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավորություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավորություն:
  • Թիմային ոգի. Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպորտային խաղեր:
  • Նյութական արտոնություններ. Հիմնական աշխատավարձից զատ՝ եռամսյակային և տարեկան բոնուսներ, ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:
Դիմելու ընթացակարգը

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով https://ardshinbank.hirebee.ai/en/jobs/iratsveliowtyan-ew-showkayakan-rhiskeri-karhavarman-owghghowtyan-rhisk-menejer-3?source_id=other-302

Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


  *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
  *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
  *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Ուղիղ վաճառքների ուղղության հաճախորդների հետ հարաբերությունների մենեջեր
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
28/11/2024
ԴԻՏԵԼ
company_logo
ՓՄՁ վարկերի կենտրոնացված ձևակերպումների բաժնի առաջատար մասնագետ 
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
28/11/2024
ԴԻՏԵԼ
company_logo
ՓՄՁ վարկերի կենտրոնացված ձևակերպումների բաժնի գլխավոր մասնագետ 
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
28/11/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Կորպորատիվ վարկերի կենտրոնացված ձևակերպումների բաժնի գլխավոր մասնագետ
ASHIB CJSC
Լրիվ դրույք
28/11/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Փրայվիթ հաճախորդների սպասարկման բաժին - Սպասարկող մասնագետ
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
28/11/2024
ԴԻՏԵԼ