pagebg
Կորպորատիվ հաճախորդների վարկային ռիսկի կառավարման ուղղության ավագ վերլուծաբան (ՓՄՁ ուղղվածությամբ)

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

24/11/2024

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

  • Վարկային պատմության համապատասխանության ուսումնասիրություն,
  • Վարկային հայտում առկա տեղեկատվության համապատասխանության ուսումնասիրություն,
  • Վարկի նպատակի արժանահավատության վերլուծություն,
  • Վարկային միջոցների անհրաժեշտության առաջացման պատճառների հիմնավորման հավաստիության ստուգում,
  • Գործունեության պատմության վերլուծություն,
  • Վարկի կառուցվածի ուսումնասիրություն,
  • ՓՄՁ հաճախորդներին վարկանիշի շնորհում և վարկանիշի պարբերական վերագնահատում ,
  • Վարկային ռիսկի գնահատում,
  • Մարման աղբյուրի գնահատում,
  • Ֆինանսական գործակիցների վերլուծություն և գնահատում,
  • Մրցակիցների, շուկայում մասնակիցների վերլուծություն,
  • Գործարար ակտիվության վերլուծություն,
  • Ձեռնարկության կառավարման համակարգի/ֆինանսական արդյունավետության վերլուծություն,
  • Փոխկապակցված անձանց բացահայտում,
  • Սոցիալ-էկոլոգիական ռիսկի գնահատում,
  • Արտարժութային կախվածության գնահատում,
  • Ռիսկերի գնահատման համար այլընտրանքային աղբյուրներից տեղեկատվության հավաքագրում,
  • Վարկավորման գործընթացի և ռիսկերի գնահատման պարզեցման և ավտոմատացման համակարգերի կիրառմամբ առաջարկությունների մշակում,
  • ՓՄՁ կողմից կատարված մոնիթորինգի հսկողություն, ֆինանսական վիճակի մոնիթորինգի դեպքում վարկանիշի վերագնահատման անհրաժեշտության դեպքում նոր վարկանիշի շնորհում
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով վերապահված այլ գործառույթների և գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

Պահանջվող որակավորումներ

Դիմիր եթե.

  • Ունես բարձրագույն (տնտեսագիտական կրթությունը նախընտրելի է),
  • Ունես վերջին 4 տարվա ընթացքում առնվազն 2 տարվա փորձ ֆինանսաբանկային համակարգում,
  • Ունես հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (լավ) լեզուների իմացություն,
  • Ունես MS Office, MS Office, LS-Bank կամ համանման ծրագրերի իմացություն,
  • Ունես վարկունակության գնահատման տեխնոլոգիաների իմացություն:
Աշխատանքի նկարագրությունը

Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Կորպորատիվ հաճախորդների վարկային ռիսկի կառավարման ուղղության ավագ վերլուծաբան (ՓՄՁ ուղղվածությամբ)։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

Աշխատելով մեր թիմում դու կունենաս.

  • Աշխատանք և կյանք բալանս. 24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off), ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավորություն:
  • Զարգացման հնարավորություն. Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատրաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
  • Հավելյալ արտոնություններ. Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավորություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավորություն:
  • Թիմային ոգի. Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպորտային խաղեր:
  • Նյութական արտոնություններ. Հիմնական աշխատավարձից զատ՝ եռամսյակային և տարեկան բոնուսներ, ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:
Դիմելու ընթացակարգը

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով https://ardshinbank.hirebee.ai/en/jobs/korporativ-hachakhordneri-varkayin-rhiski-karhavarman-owghghowtyan-avag-verlowtsaban-pmdz-owghghvatsowtyamb?source_id=other-256 : 

Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


  *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
  *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
  *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Ուղիղ վաճառքների ուղղության հաճախորդների հետ հարաբերությունների մենեջեր
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
28/11/2024
ԴԻՏԵԼ
company_logo
ՓՄՁ վարկերի կենտրոնացված ձևակերպումների բաժնի առաջատար մասնագետ 
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
28/11/2024
ԴԻՏԵԼ
company_logo
ՓՄՁ վարկերի կենտրոնացված ձևակերպումների բաժնի գլխավոր մասնագետ 
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
28/11/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Կորպորատիվ վարկերի կենտրոնացված ձևակերպումների բաժնի գլխավոր մասնագետ
ASHIB CJSC
Լրիվ դրույք
28/11/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Իրացվելիության և շուկայական ռիսկերի կառավարման ուղղության ռիսկ-մենեջեր
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
28/11/2024
ԴԻՏԵԼ