US Embassy
Վայրը`
Հայաստան,Երևան
Վերջնաժամկետ`
26/11/2024
Աշխատավարձ`
Grade - 6 (Full performance), Grade 5- (Trainee level)
Աշխատանքի տեսակը`
Լրիվ դրույք
Կրթություն`
Միջնակարգ
Կատեգորիա`
Ինժեներական, Տեխնոլոգիական
Պաշտոնը զբաղեցնող անձը հանդիսանում է Կառույցի ինժեներական ղեկավարի անմիջական ենթական: Պաշտոնը զբաղեցնող անձը աշխատելու է որպես ջեռուցման, օդափոխության և օդորակման (HVAC) տեխնիկ՝ ենթավարպետ HVAC տեխնիկի մակարդակով հմուտ սպասարկման և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար՝ համաձայն Շինարարության միջազգային օրենսգրքի (IBC) չափանիշների, նոր դեսպանատան բոլոր օբյեկտներում (NEC), ներառյալ՝ գրասենյակային շենքեր, օժանդակ շինություններ և կառույցներ, ինչպես նաև բնակելի սեփականություն հանդիսացող/վարձակալված գույք:
ՓՈՐՁ. FSN - 06 (Լիարժեք մասնագետ) - Առևտրային կամ արդյունաբերական HVAC/մեխանիկական սառնարանային համակարգերի տեղադրման, շահագործման, վերանորոգման և սպասարկման ոլորտում առնվազն չորս (4) տարվա աշխատանքային փորձ և առնվազն չորս (4) տարի աշխատանքային փորձ 100 տոննա կամ ավելի մեծ ծավալով չիլերներ, ինչպես նաև օդափոխման մեծ բլոկների շահագործման, սպասարկման կամ վերանորոգման ոլորտում: Աշխատանքային փորձը պետք է ցույց տա բարդ սարքավորումների և բաղադրիչների հետ աշխատելիս պատասխանատվության աստիճանական աճը, ներառյալ՝ շահագործումը, սպասարկումը և անսարքությունների վերացումը։
FSN - 05 (Փորձնակի մակարդակ) - Առևտրային կամ արդյունաբերական HVAC/մեխանիկական սառնարանային համակարգերի տեղադրման, շահագործման, վերանորոգման և սպասարկման առնվազն երեք (3) տարվա աշխատանքային փորձ և առնվազն երեք (3) տարվա աշխատանքային փորձ 100 տոննա կամ ավելի մեծ հզորությամբ չիլերների, ինչպես նաև օդափոխման մեծ բլոկների շահագործման, սպասարկման կամ վերանորոգման ոլորտում: Աշխատանքային փորձը պետք է ցույց տա բարդ սարքավորումների և բաղադրիչների հետ աշխատելիս պատասխանատվության աստիճանական աճը, ներառյալ՝ շահագործումը, սպասարկումը և անսարքությունների վերացումը։
ԼԵԶՈՒ․
Պարտադիր՝ պահանջվում է անգլերեն լեզվի սահմանափակ իմացություն գրելու/խոսելու/կարդալու համար (սա կարող է ստուգվել)՝ բանավոր հարցումները հասկանալու, որոշ տեխնիկական նյութեր կարդալու և պարզ հաշվետվություններ պատրաստելու նպատակով;
- Պահանջվում է հայերեն լեզվի լավ իմացություն (գրելու/խոսելու/կարդալու ունակություն (սա կարող է ստուգվել)), տեղական կապալառուների և այլ տեղացի աշխատակիցների հետ շփվելու համար:
ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ծառայողական տրանսպորտային միջոց վարելու համար պետք է լինի առնվազն 25 տարեկան և ունենա B կարգի վարորդական իրավունք, որը չեղարկված կամ կասեցված չէ։
Բոլոր թեկնածուները պետք է դիմեն աշխատանքի ERA համակարգի միջոցով՝ https://am.usembassy.gov/jobs_and_announcements/․ Հարցերի դեպքում զանգահարել մարդկային ռեսուրսների կառավարման բաժին՝ (37410) 49 42 00.
Please, clearly mention that you have heard about this position from JobFinder.am career portal.