
Ջրաշխարհ
Վայրը`
Հայաստան, Երևան
Վերջնաժամկետ`
14/06/2025
Աշխատավարձ`
Պայմանագրային
Աշխատանքի տեսակը`
Լրիվ դրույք
Կրթություն`
Միջին Մասնագիտական
Կատեգորիա`
Ռեստորան, Սննդի սպասարկում
«Ջրաշխարհ»-ում աշխատանքի են հրավիրվում խոհարարներ:
Իրականացնել խոհանոցի աշխատանքները,
Աշխատել մենյույով և կալկուլյացիաներով,
Տիրապետել հայկական, եվրոպական, վրացական խոհանոցներին,
Տիրապետել մանղալի աշխատանքներին,
Իրականացնել մթերքի ընդունման, բացթողնման աշխատանքները և հաշվարկները:
Սեռ՝ արական, իգական,
Տարիքը` 23 – 50 տարեկան,
Ցանկալի է ունենալ մասնագիտական կրթություն, որակավորում,
Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ,
Կոլեկտիվում աշխատելու ունակություն,
Պատասխանատվության բարձր զգացում,
Լարված աշխատելու կարողություն, շուտ կողմնորոշվելու ունակություն:
Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` [email protected] կամ զանգահարել 091 290 660, 091 403 735։
Դուք նաև կարող եք դիմել տվյալ աշխատանքին` սեղմելով ԴԻՄԵԼ կոճակը: Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Jobfinder.am կայքից:
Երևանի «Ջրաշխարհ»-ը բացվել է 2001 թվականին։ Զբաղեցնում է 2.5 հետկար տարածք։ Ջրաշխարհը գտնվում է Երեւան քաղաքի գեղատեսիլ տարածքում և պատրաստ է միաժամանակ ընդունել և սպասարկել մինչև 2 հազար մարդու: Մենք առաջարկում ենք բոլոր պայմանները լավ հանգստի համար ՝ ջրային տարբեր տեսարժան վայրեր, ջակուզի, լողավազաններ, մանկական գոտիներ, VIP հանգստի գոտիներ, պրոֆեսիոնալ մերսման ծառայություններ, դաջվածք, լուսանկարչական ծառայություն, սրճարաններ, ռեստորաններ, հուշանվերների խանութ, հարմար ավտոկայանատեղի: «Ջրաշխարհ»-ը համապատասխանում է եվրոպական չափանիշներին, ջրի որակը ապահովվում է ժամանակակից սարքավորումներով, իսկ հաճախորդների անվտանգության մասին հոգ կտանեն փրկարարների և մարզիչների փորձառու թիմը: Սա հիանալի տեղ է ամառային տապից խուսափելու և ընտանիքի և ընկերների հետ անմոռանալի ժամանակ անցկացնելու համար: