pagebg
Մասնաճյուղերի պահպանության և ռեժիմի ավագ տեսուչ

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

01/06/2025

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Կատեգորիա`

Անվտանգություն

Աշխատանքային պարտականությունները


  • Այցելուների կողմից ներօբեկտային ռեժիմի պահպանման վերահսկում,
  • Տեսահսկման համակարգի միջոցով բանկի մասնաճյուղերի պահպանման, աշխատակիցների աշխատանքի նկատմամբ հսկողություն,
  • Բանկի նյութական արժեքների պահպանություն: Պահպանության հերթափոխի կողմից հանձնման ընդունման գործընթացի վերահսկում,
  • Բաժնի աշխատակիցների կողմից անցագրային և ներօբեկտային ռեժիմի պահպանման վերահսկում,
  • Աշխատանք այցելուների, հաճախորդների հետ,
  • Հատուկ այցելուներին և բանկի ղեկավարությանը դիմավորելը, բանկի տարածքում ուղեկցելը,
  • Բանկի տարածքում կարգուկանոնի և աշխատակիցների անվտանգության ապահովում,
  • Հաճախումների, անցագրերի հաշվառում, հաշվետվությունների կազմում,
  • Բանկոմատների լիցքավորումների ուղեկցում,
  • Ծառայության ղեկավարի, բաժնի պետի հանձնարարականների կատարում,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:


Պահանջվող որակավորումներ

Դիմիր եթե.

  • Ունես առնվազն միջնակարգ կրթություն,
  • Ունես առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ (իրավապահ համակարգում աշխատանքային փորձը և/կամ պահնորդական ծառայության աշխատանքային փորձը նախընտրելի է),
  • Ունես MS Օffice-ի իմացություն,
  • Ունես հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (լավ):
Աշխատանքի նկարագրությունը
Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Մասնաճյուղերի պահպանության և ռեժիմի բաժնի ավագ տեսուչ։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

Աշխատելով մեր թիմում դու կունենաս.

  • Աշխատանք և կյանք բալանս. 24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off), ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավություն:
  • Զարգացման հնարավորություն. Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
  • Հավելյալ արտոնություններ. Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավարություն:
  • Թիմային ոգի. Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպարտային խաղեր:
  • Նյութական արտոնություններ. Հիմնական աշխատավարձից զատ՝ ամսական և տարեկան բոնուսներ,ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:
Դիմելու ընթացակարգը
Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում, կարող են դիմել, սեղմելով հղումը՝ դիմել այստեղ ։ Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք։
Ընկերության մասին

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


  *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
  *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
  *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Անվտանգության աշխատակից
Ջրաշխարհ
Լրիվ դրույք
14/06/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Փրկարար՝ բացօթյա լողավազաններում
Ջրաշխարհ
Լրիվ դրույք
14/06/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Անվտանգության աշխատակից
Ուսանողի Տուն
Լրիվ դրույք
10/06/2025
ԴԻՏԵԼ