pagebg
Գանձապահ-օպերատոր (1C)

Էքստերիեր գրուպ ՍՊԸ

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

23/07/2025

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Սեռ`

Իգական

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Հաճախորդների սպասարկում

Նախընտրելի տարիք`

22 - 35

Աշխատանքային պարտականությունները


  • 1. Կանխիկ և անկանխիկ վաճառք,
  • 2. Ապառիկների ձևակերպում,
  • 3. Ապրանքների տեղափոխությունների իրականացում 1C ծրագրով,
  • 4. Տարբեր հաշվետվությունների կազմում,
  • 5. Անմիջական ղեկավարի կողմից տրվող առաջադրանքների կատարում։

Требования

  • 1. Աշխատանքային փորձը Excel և 1C (8.3) ծրագրով պարտադիր է,
  • 2. Անձնային որակներ`պատասխանատվություն, նպատակասլացություն, կարգապահություն,
  • 3. Գումարի հետ աշխատելու փորձ:

Описание вакансии


Աշխատանքային օրեր
՝ 6-օրյա,
Աշխատանքային ժամերը՝ 09:00-19:00, կիրակի՝ 10:00-18:00, Դեկտեմբերի 1-ից մարտի 1-ը, աշխատանքային ժամերը՝ 09:00-18:00:

Աշխատավարձը` բարձր,

Անվճար ընդմիջում,

Առողջության ապահովագրություն:

Կդիտարկվենն նշված պահանջներին համապատասխանող CV-ները։

Դիմելու ընթացակարգը

Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` [email protected]
 : Դուք նաև կարող եք դիմել տվյալ աշխատանքին` սեղմելով ԴԻՄԵԼ կոճակը: Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին JobFinder.am կայքից:
Ընկերության մասին

«Էքստերիեր Գրուպ» ՍՊԸ-ն շինանյութի և շինարարական հարդարման պարագաների մասնագիտացված խանութ-սրահների ցանց է, որն ավելի քան 20 տարի ներկայանում է շինանյութի շուկայում: Ընկերությունը բարձրորակ և շահավետ ապրանքանիշերի շնորհիվ ձեռք է բերել մեծ ճանաչում և վստահելի գործընկերոջ համբավ: Էքստերիերի առաջին խանութ-սրահը հիմնադրվել է 2004թ. Կոմիտասի պողոտայում, որն ուներ ընդամենը 5 աշխատակից։ Երկարատև, քրտնաջան և նվիրված աշխատանքի շնորհիվ այժմ ընկերությունն ունի 13 խանութ-սրահ և ավելի քան 300 աշխատակից: Ներկայումս ընկերությունն զբաղվում է շինարարական ապրանքների ներմուծմամբ և մանրամեծածախ վաճառքով և համարվում է ոլորտի առաջատարներից մեկը. ներկրումն իրականացվում է աշխարհի տարբեր անկյուններից՝ Իտալիա, Իսպանիա, Գերմանիա, Բելգիա, Լեհաստան, Ռուսաստան և այլն: Էքստերիերը աշխատում է միջազգային շուկայի առաջատար արտադրողների հետ և հանդիսանում է աշխարհում հայտնի բրենդների` DiDonato, Valpaint, Tixe, Baumaster, Dr.Schutz, Marmorino Tools, Quick Step, Eurohome, Wagner, Genc, Mikroton, Mono Electric, Color Expert, Klingspor, ACM, Komar, Orac Décor, Europlast, Alkor, Пермские Обои, Arikon, Wimax, Azuvi, Tubadzin, Catalano, Imex, Sniezka, Blue Dolphin, Penoplex, Престиж, Плинтекс, Sirpi, Jannelli & Volpi, Emiliana Parati, Zambaiti Parati, Selecta Parati, Grandeco, Erismann, Rasch Textil, Arteks, Flizetto և այլ աշխարհահռչակ բրենդների պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում: Լինելով մանրամեծածախ առևտրով զբաղվող ընկերություն՝ Էքստերիերը համագործակցում է ավելի քան 650 մեծածախ գնորդների ու խանութների հետ՝ ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի բոլոր մարզերում: Էքստերիերը բարձր է գնահատում իր աշխատակիցներին և նրանց համարում է ընկերության հաջողության հիմնական գրավականը: Եվ իսկապես. մեր աշխատակիցները բանիմաց են, վերապատրաստված, բարեխիղճ և ապահովում են բարձրակարգ ու գրագետ սպասարկում: Իսկ հաճախորդների նկատմամբ, Էքստերիերը հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը, ցուցաբերում է անհատական մոտեցում և գոհացնում է նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդի պահանջները:

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Գիշերային վաճառքի խորհրդատու
SAS GROUP
Լրիվ դրույք
23/07/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Վաճառքի Խորհրդատու
SAS GROUP
Լրիվ դրույք
23/07/2025
ԴԻՏԵԼ