
Էքստերիեր գրուպ ՍՊԸ
Վայրը`
Հայաստան,Երևան
Վերջնաժամկետ`
24/07/2025
Աշխատանքի տեսակը`
Լրիվ դրույք
Սեռ`
Արական
Կրթություն`
Միջին Մասնագիտական
Կատեգորիա`
Հաճախորդների սպասարկում
Նախընտրելի տարիք`
22 - 35
1. Ապահովել գույների, երանգների ճիշտ բաշխումներն ըստ հաճախորդների պահաջների,
2. Տիրապետել երանգավորման կատալոգներին,
3. Հաճախորդների կարիքներին համապատասխան առաջարկել գունային/երանգային համադրություններ, ժամանակակից նոր լուծումներ,
4. Տիրապետել ներկանյութերի մասին տեղեկատվություններին,
5. Տիրապետել գույների և երանգների առանձահատկություններին և կառուցվածքին,
6. Տիրապետել երանգավորման սարքավորումների ծրագրերին,
7. Տիրապետել երանգավորման սարքավորումների տեխնիկական գիտելիքներին,
8. Հետևել ժամանակակից գույների, նորաձևության փոփոխություններին,
9. Օժտված լինի ստեղծարար մտածողությամբ,
10. Կատարել անմիջական ղեկավարի կողմից այլ հանձնարարականներ:
1. Ներկանյութերի իմացություն,
2. Երանգավորման սարքավորումների տեխնիկական իմացություն:
3. Հաճախորդների և գործընկերների հետ շփման նրբությունները:
«Էքստերիեր Գրուպ» ՍՊԸ-ն ներկայացնում է «Էքստերիեր», «Կերամա Կասա», «Վալան Դեկոր» խանութ-սրահների ցանցը: Զբաղվում ենք շինարարական ապրանքների ներմուծմամբ և մանրամեծածախ վաճառքով:
«Էքստերիեր Գրուպ» ՍՊԸ-ն շինանյութի և շինարարական հարդարման պարագաների մասնագիտացված խանութ-սրահների ցանց է, որն ավելի քան 20 տարի ներկայանում է շինանյութի շուկայում: Ընկերությունը բարձրորակ և շահավետ ապրանքանիշերի շնորհիվ ձեռք է բերել մեծ ճանաչում և վստահելի գործընկերոջ համբավ: Էքստերիերի առաջին խանութ-սրահը հիմնադրվել է 2004թ. Կոմիտասի պողոտայում, որն ուներ ընդամենը 5 աշխատակից։ Երկարատև, քրտնաջան և նվիրված աշխատանքի շնորհիվ այժմ ընկերությունն ունի 13 խանութ-սրահ և ավելի քան 300 աշխատակից: Ներկայումս ընկերությունն զբաղվում է շինարարական ապրանքների ներմուծմամբ և մանրամեծածախ վաճառքով և համարվում է ոլորտի առաջատարներից մեկը. ներկրումն իրականացվում է աշխարհի տարբեր անկյուններից՝ Իտալիա, Իսպանիա, Գերմանիա, Բելգիա, Լեհաստան, Ռուսաստան և այլն: Էքստերիերը աշխատում է միջազգային շուկայի առաջատար արտադրողների հետ և հանդիսանում է աշխարհում հայտնի բրենդների` DiDonato, Valpaint, Tixe, Baumaster, Dr.Schutz, Marmorino Tools, Quick Step, Eurohome, Wagner, Genc, Mikroton, Mono Electric, Color Expert, Klingspor, ACM, Komar, Orac Décor, Europlast, Alkor, Пермские Обои, Arikon, Wimax, Azuvi, Tubadzin, Catalano, Imex, Sniezka, Blue Dolphin, Penoplex, Престиж, Плинтекс, Sirpi, Jannelli & Volpi, Emiliana Parati, Zambaiti Parati, Selecta Parati, Grandeco, Erismann, Rasch Textil, Arteks, Flizetto և այլ աշխարհահռչակ բրենդների պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում: Լինելով մանրամեծածախ առևտրով զբաղվող ընկերություն՝ Էքստերիերը համագործակցում է ավելի քան 650 մեծածախ գնորդների ու խանութների հետ՝ ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի բոլոր մարզերում: Էքստերիերը բարձր է գնահատում իր աշխատակիցներին և նրանց համարում է ընկերության հաջողության հիմնական գրավականը: Եվ իսկապես. մեր աշխատակիցները բանիմաց են, վերապատրաստված, բարեխիղճ և ապահովում են բարձրակարգ ու գրագետ սպասարկում: Իսկ հաճախորդների նկատմամբ, Էքստերիերը հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը, ցուցաբերում է անհատական մոտեցում և գոհացնում է նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդի պահանջները: