pagebg
Սառեցնող համակարգերի ճարտարագետ

Consel Ltd

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

03/08/2025

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Սեռ`

Արական

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Ինժեներական, Տեխնոլոգիական

Աշխատանքային պարտականությունները


  • Սառնարանային համակարգերի  բաղադրիչների ընտրություն և սարքավորումների աշխատանքային պարամետրերի որոշում։
  • Սառնարանային սարքավորումների ճիշտ տեղադրման և միացման կազմակերպում և վերահսկում։
  • Սառնարանային համակարգերի կանոնավոր ստուգում, սպասարկում և կարգաբերում՝ դրանց սահուն և արդյունավետ աշխատանքն ապահովելու համար։
  • Վնասված կամ մաշված բաղադրիչների հայտնաբերում և խնդիրների լուծում, փոխարինում։
  • Պատվիրատուներին առաջարկությունների և խորհրդատվության տրամադրում սառնարանային սարքավորումների ընտրության, շահագործման և սպասարկման վերաբերյալ։
  • Ապահովում է, որ բոլոր աշխատանքները կատարվեն ընդունված ստանդարտներին և անվտանգության կանոնակարգերին համապատասխան։

Требования

  • Բարձրագույն տեխնիկական կրթություն,
  • Աշխատանքային փորձ համանման ոլորտում,
  • Ղեկավարման, կառավարման և կազմակերպչական հմտություններ,
  • AutoCad և Revit MEP ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Համակարգչային գիտելիքներ ( MS word, Exel),
  • Միջանձնային հարաբերությունների և շփման հմտություններ,
  • Թիմում աշխատելու հմտություններ,
  • Արագ կողոմնորոշվելու ունակություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն:
Описание вакансии

Սառնարանային ինժեները մասնագետ է, որը տեղադրում, սպասարկում, վերանորոգում և արդիականացնում է սառնարանային և օդորակման սարքավորումները: Այս ինժեները խորը գիտելիքներ ունի ջերմադինամիկայի, հեղուկների մեխանիկայի և էլեկտրատեխնիկայի վերաբերյալ՝ սառնարանային համակարգերի արդյունավետ և անվտանգ աշխատանքն ապահովելու համար:

Դիմելու ընթացակարգը

Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` [email protected] : Դուք նաև կարող եք դիմել տվյալ աշխատանքին` սեղմելով ԴԻՄԵԼ կոճակը: Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին JobFinder.am կայքից:

Ընկերության մասին

«Կոնսէլ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2001թ.-ին որպես օդակարգավորման և օդափոխման համակարգերի վաճառքի և սպասարկման մասնագիտացված ընկերություն: Կարճ ժամանակում ստանալով արագ զարգացում` արդեն 2002թ.-ին ընկերությունը հայկական շուկայում ներկայացավ որպես ոլորտի համաշխարհային հսկաներից մեկի` Mitsubishi Electric ընկերության պաշտոնական դիստրիբյուտորը, իսկ ավելի ուշ մեկ այլ առաջատարի` Toshiba & Carrier ընկերության պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում: Նշված ոլորտում ընկերությունը զբաղեցրեց առաջատար դիրքեր և շարունակեց այն կայուն կերպով պահպանել` մշտապես կատարելագործելով իր կողմից առաջարկվող ծառայությունները և շուկային ներկայացնելով ոլորտի ամենաարդիական տեխնոլոգիաներն ու սարքավորումները: Հետագայում ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների պորտֆոլիոն ընդլայնվեց, որի արդյունքում ընկերությունն այսօր սպառողին է առաջարկում առավել համալիր լուծումներ ինչպես օդափոխման և օդակարգավորման, այնպես էլ ջեռուցման, լուսավորման, Էլեկտրամոնտաժային սարքերի, մուտքի կառավարման, տան ավտոմատացման համակարգերի և անվտանգության ոլորտներում: Ներկայումս ընկերությունը տեղական շուկային է ներկայացնում համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշեր, այդ թվում` Օդակարգավորում - Mitsubishi Electric, Carrier, Systemair Ջեռուցում - Schuster, Frisquet, Zehnder, Prandelli, Kampmann, K-Aqua Օդափոխություն - Systemair, Blauberg, VTS, Trox-technik, Ostberg Չիլլերային համակարգեր - Climaveneta Անվտանգություն - Rapiscan Systems Լուսավորություն - Signify (Philips), GTV Էլեկտրամոնտաժային սարքեր, մուտքի կառավարում, տան ավտոմատացման համակարգեր- Vimar Գործունեության տարիների ընթացքում «Կոնսէլ» ընկերությունն իր կազմը համալրել է հմուտ և բարձր որակավորում ունեցող մասնագետներով, որոնց օգնությամբ ընկերության կողմից իրականացվել են բազմաթիվ շենքերի, շինությունների, բնակելի թաղամասերի, հյուրանոցային համալիրների, հասարակական և պետական կարևոր նշանակության օբյեկտների նախագծեր, որոնք նշանակալի են ինչպես մեր ընկերության, այնպես էլ պետության և հասարակության համար: Ընկերությունն առաջարկում է ծառայությունների մի ամբողջական փաթեթ վերը նշված ոլորտներում, ներառյալ` Նախագծում Սարքավորումների մատակարարում և տեղադրում Երաշխիքային և ետերաշխիքային սպասարկում Վերանորոգման աշխատանքներ

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Նախագծերի ղեկավար (օդափոխության համակարգերի)
Consel Ltd
Լրիվ դրույք
03/08/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Գլխավոր ինժեներ
ՆՈՅ ԻՆՎԵՍՏ ՀՈԼԴԻՆԳ
Լրիվ դրույք
25/07/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Ինժեներ՝ լուսաթափանց կոնստրուկցիաների (ապակե և ալյումինե կոնստրուկցիաներ)
GLASSWORK
Լրիվ դրույք
23/07/2025
ԴԻՏԵԼ
company_logo
CAD Ինժեներ
Errand HR Agency
Լրիվ դրույք
17/07/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Ինժեներ Նախագծող
Errand HR Agency
Լրիվ դրույք
05/07/2025
ԴԻՏԵԼ