pagebg
Մարքեթինգի ղեկավար

Yeremyan Projects

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

08/08/2025

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Կատեգորիա`

Գովազդ,Մարքեթինգ, PR

Աշխատանքային պարտականությունները


  • Մշակել և իրականացնել ընդհանուր մարքեթինգային ռազմավարություններ՝ նպաստելով բրենդի աճին, շուկայի մասնաբաժնին և եկամուտներին:
  • Իրականացնել շուկայի մանրակրկիտ հետազոտություն և վերլուծություն՝ բացահայտելու միտումները, հնարավորությունները և մրցակցային դինամիկան
  • Ապահովել բրենդի հետևողական և գրավիչ ուղերձներ բոլոր հարթակներում և մարքեթինգային նյութերում՝:
  • Վերահսկել ինտեգրված մարքեթինգային արշավների ստեղծումն ու իրականացումը, ներառյալ թվային մարքեթինգը, ավանդական գովազդը, սոցիալական մեդիան և հասարակայնության հետ կապերը:
  • Մշակել և կառավարել բովանդակության ռազմավարություն ներառյալ բովանդակության ստեղծումը, կուրացիան և տարածումը՝ հաճախորդներին ներգրավելու և բրենդի ճանաչելիությունը բարձրացնելու նպատակով:
  • Պատրաստել և կառավարել մարքեթինգային բյուջեն՝ ապահովելով ռեսուրսների արդյունավետ բաշխումը
  • Վերահսկել խթանիչ միջոցառումների, առևտրային ցուցահանդեսների, EXPO-ների և արտադրանքների թողարկումների պլանավորումն ու իրականացումը՝ բարձրացնելու բրենդի տեսանելիությունը և հաճախորդների ներգրավվածությունը:
  • Ամսական կտրվածքով մարքեթինգի կատարողականի զեկույցներ պատրաստել տնօրենի համար: Այս զեկույցները պետք է ներառեն արշավների արդյունավետության վերլուծությունը, ներդրումների հատույցը (ROI), շուկայի միտումները, հաճախորդների արձագանքը և գործնական առաջարկություններ ապագա ռազմավարությունների համար:

Պահանջվող որակավորումներ


  • Բակալավրի աստիճան մարքեթինգի, բիզնեսի կառավարման կամ հարակից ոլորտում:
  • Ապացուցված փորձ (5+ տարի)  արտադրանքի, մարքեթինգի (նախընտրելի է գյուղատնտեսության/կաթնամթերքի արտադրության կամ հարակից ոլորտներում):
  • Համապարփակ մարքեթինգային ռազմավարությունների մշակման և իրականացման փորձ:
  • Հայաստանում և տարածաշրջանում կաթնամթերքի արդյունաբերության ոլորտի խորը իմացություն, ներառյալ միտումները, մարտահրավերները և հնարավորությունները:
  • Արշավների և բրենդի դիրքավորման համար նորարար գաղափարներ և ստեղծագործական լուծումներ առաջարկելու ունակություն:
  • Մարքեթինգային վերլուծություններ կատարելու հմտություններ, CRM համակարգերի և թվային մարքեթինգի գործիքների տիրապետում:
  • Ստեղծագործական և ռազմավարական մտածողություն՝ նորարարությունը խթանելու ունակությամբ:
  • Բյուջեի կառավարման և կատարողականի չափանիշների հետ աշխատելու փորձ:
  • Շուկայի տվյալները, արշավների կատարողականը և հաճախորդների ներգործությունները վերլուծելու և զեկույցներում տեղեկատվությունը հստակ և հասանելի ներկայացնելու հզոր ունակություն:
  • Նախագծերի կառավարման գերազանց հմտություններ՝ միաժամանակ բազմաթիվ արշավներ և նախաձեռնություններ վերահսկելու համար:
  • Մարտահրավերներին դիմակայելու և դրական վերաբերմունքով, նորարար լուծումներով հանդես գալու հմտություններ:
  • Հաղորդակցման, բանակցությունների և միջանձնային գերազանց հմտություններ:
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:

Աշխատանքի նկարագրությունը

‹‹Երեմյան Փրոդաքսթի››-ի մարքեթինգի ղեկավարը պատասխանատու է տվյալ ուղղության   մարքեթինգային նախաձեռնությունների վերահսկման համար։ Այս դերը ներառում է համապարփակ մարքեթինգային ռազմավարությունների մշակումն ու իրականացումը և կաթնամթերքի ուղերձների ու դիրքավորման արդյունավետ արձագանքման ապահովումը թիրախային լսարանների շրջանում:

Դիմելու ընթացակարգը


Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` [email protected] 
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Yeremyan Projects runs its businesses exclusively within the framework of its own corporate social responsibility acknowledging and assessing the positive and negative effects and risks thereof to ensure that its business management has a positive impact on the country’s social-economic growth thereby benefiting the sustainable development of society and the business sector. For more information please visit https://www.yeremyanprojects.com/ 

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Content Writer
Errand HR Agency
Լրիվ դրույք
09/08/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Բրենդ մենեջմենթի բաժնի ղեկավար
Atenk LTD
Լրիվ դրույք
09/08/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Մարքեթինգային գործընկերների հետ կապերի մասնագետ
Alfa-Pharm CJSC
Լրիվ դրույք
02/08/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Մերչնդայզեր
ARGE Business LLC
Լրիվ դրույք
24/07/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Լուսանկարիչ
Yeremyan Projects
Լրիվ դրույք
24/07/2025
ԴԻՏԵԼ