
Կալիբրի Գրուպ
Վայրը`
Հայաստան,Երևան
Վերջնաժամկետ`
17/08/2025
Աշխատավարձ`
300․000դր—4․000․000դր
Աշխատանքի տեսակը`
Այլ
Կրթություն`
Կատեգորիա`
Անշարժ գույք
Ձեզ համապատասխանում է այս աշխատանքը, եթե դուք ՝
<<Կալիբրի>>-ն առաջատար անշարժ գույքի ընկերություն է, Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցացիայի խորհրդի անդամ: Վաճառել ենք շուրջ $20,000,000 ընդհանուր արժեքով անշարժ գույք, օգտագործելով Հյուսիսային Ամերիկայի ամենաարդյունավետ տեխնոլոգիան։ Օգնել ենք հարյուրավոր հաճախորդներին գնել, վաճառել, վարձակալել և վարձակալության տալ իրենց անշարժ գույքը: Մենք համալրում ենք մեր թիմը այն մարդկանցով, ովքեր ուզում են դառնալ միջազգային ստանդարտներով աշխատող ընկերության կարևոր մասը:
Մենք փնտրում ենք անշարժ գույքի մասնագետի, ով պատրաստ է նոր մարտահրավերների, ով կուղեկցի հաճախորդներին ամբողջ գործարքի ընթացքում՝ առաջարկելով լավագույն լուծումները և բանակցելով առավել շահավետ պայմանների շուրջ։ Այս աշխատանքը պահանջում է ճկունություն և մեծ ներգրավածություն, ուստի խորհուրդ ենք տալիս դիմել նրանց, ովքեր պատրաստ են աճել և զարգանալ անշարժ գույքի ոլորտում՝ անցնելով բարդ, բայց անչափ հետաքրքիր մասնագիտական ճանապարհ։ Ռիելթորը պետք է պատրաստ լինի աշխատելու մեծ թվով հաճախորդների հետ։ Երկրորդային շուկայում մեր ռիելթորական գործունեության առանցքում կանգնած է հենց գործակալը։ Մնացած թիմակիցները աջակցում են նրան՝ ապահովելով արդյունավետ և հաջող գործարքների իրականացում։
Հաստիքի արդյունքը ՝ Փակված գործարքը, որի ժամանակ ընկերությանը վճարվել են հնարավոր մաքսիմալ չափով ծառայությունների վճար, հաճախորդները գոհ են և խորհուրդ են տալիս ընկերությանը ընկերներին և բարեկամներին։
Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` [email protected] : Դուք նաև կարող եք դիմել տվյալ աշխատանքին` սեղմելով ԴԻՄԵԼ կոճակը:
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին JobFinder.am կայքից:
Մեր մասին
Ծառայությունները՝ Ռիելթորական և գործակալական, անշարժ գույքի և բիզնսեսի գնահատման, իրավաբանական և հաշտարարության ծառայություններ։
Մեր առաքելությունն է` Անել այնպես, որ մարդիկ երջանիկ ապրեն հարմարավետ միջավայրում, շահավետ ներդրումներ կատարեն և ստեղծագործաբար աշխատեն ոգեշնչող տարածքում, իսկ մեր աշխատակիցները զարգացնեն հաջողված կարիերա և իրացնեն իրենց ներուժը միջազգային ընկերությունում։
Գաղափարախոսությունը` Իրականացնում ենք թափանցիկ, արդյունավետ և շահավետ անշարժ գույքի գործարքներ՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները և միջազգային ստանդարտները։
Դրա համար մենք՝
• Գործում ենք հյուսիսամերիկյան աշխատանքի տեխնոլոգիայով, ներկայացնելով վաճառողի շահերը բացառիկ իրավունքով։
• Հետևում ենք սպասարկման միջազգային ստանդարտներին և ներդնում միջազգային լավագույն փորձը աշատանքի մեջ։
• Զարգացնում ենք Վաճառքի և Ռիելթորների ակադեմիա, պատրաստելով ուսուցանված և բարձր արդյունավետություն ունեցող մասնագետներ առաջադեմ մեթոդներով։
• Կիրառում ենք MLS (Միասնական ցուցակման) հարթակը, որը արագացնում և օպտիմալացնում է գործարքները։
Մեր արժեքները ՝ Սզնվություն, Էթիկա, Արդյունավետություն, Թափանցիկություն, Պրոֆեսիոնալիզմ, Հաղորդակցություն, Թիմային աշխատանք, Որակ, Արագություն։
Տեսլականը՝ Դառնալ Հայաստանի առաջատար կազմակերպություններից մեկը տվյալ ոլորտում, կրթելով գրագետ, հմուտ մասնագետներ, որոնք կբարձրացնեն ռիելթորների դերը և նշանակությունը հասարակության մեջ։