
Nairi Insurance LLC
Վայրը`
Հայաստան,Երևան
Վերջնաժամկետ`
18/09/2025
Աշխատանքի տեսակը`
Լրիվ դրույք
Կրթություն`
Բարձրագույն / բակալավր
Կատեգորիա`
Ապահովագրություն
Նաիրի Ինշուրանս Ընկերությունը փնտրում է նպատակասլաց ու անընդհատ զարգացման ձգտող Կորպորատիվ հաճախորդների ներգրավման բաժնի մասնագետի, ով կմիանա մեր թիմին և կաշխատի առկա և պոտենցիալ կորպորատիվ հաճախորդների հետ։
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները [email protected] էլ. փոստի հասցեին` նամակի վերնագրում նշելով Կորպորատիվ հաճախորդների ներգրավման մասնագետ:
Ընտրության գործընթացը կազմակերպվելու է դիմումների ընդունմանը զուգահեռ, ուստի վաղ դիմելը խրախուսվում է։ Հարցազրույցին մասնակցելու համար կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին JobFinder.am կայքից։
«ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ընկերությունը հիմնադրվել է 1996
թվականին, և ներկայում հայաստանյան ապահովագրական շուկայի խոշոր ընկերություններից
մեկն է։
Միջազգային կազմակերպության կողմից վարկանշավորված առաջին և միակ
ապահովագրական ընկերությունն է ՀՀ-ում․ «Moody's» վարկանշային գործակալության
կողմից ունի B1 վարկանիշ՝ կայուն հեռանկարով: Այն վկայում է ընկերության
ֆինանսական կայունության, թափանցիկ գործունեության և զարգացման հեռանկարների մասին։
Գերմանական TÜV Rheinland աուդիտորական ընկերության կողմից ստացել է
ISO 9001 որակի սերտիֆիկատ և ISO 27001 տեղեկատվական
անվտանգության սերտիֆիկատ:
2024 թվականի տվյալներով` ՆԱԻՐԻՆ Հայաստանի 1000 խոշոր հարկատուների
ցանկում է։ Ընկերությունը շարունակաբար կատարելագործում է մատուցվող
ծառայությունների և սպասարկման որակը՝ հասանելի լինելով հաճախորդի համար 24/7
սկզբունքով։
Մենք այնտեղ ենք, որտեղ մեր հաճախորդն է, որովհետև մենք խոստացել
ենք՝ ՄԵԶ ՀԵՏ ԱՊԱՀՈՎ Է։