
Clever Logistics and Transport LLC
Վայրը`
Հայաստան,Երևան
Վերջնաժամկետ`
20/09/2025
Աշխատավարձ`
100.000-120.000 դրամ, Կես դրույք
Աշխատանքի տեսակը`
Կես դրույք
Կրթություն`
Բարձրագույն / բակալավր
Կատեգորիա`
Բեռափոխադրումներ
Կառավարել և զարգացնել հաճախորդների բազան՝ ապահովելով ճիշտ սեգմենտավորում
Պլանավորել և իրականացնել թիրախավորված մարքեթինգային արշավներ (CRM, email, social media)
Ստեղծել և հրապարակել բովանդակություն Facebook, Instagram, LinkedIn և այլ հարթակներում
Վերլուծել սոցիալական մեդիայի ցուցանիշները՝ տրաֆիկ, լիդերի որակ, փոխակերպումներ
Կազմել մեդիա պլաններ և ապահովել դրանց արդյունավետ իրականացումը
Համագործակցել վաճառքի թիմի հետ՝ ապահովելով վաճառքների աճ և լիդերի որակի բարձրացում
Ներկայացնել ընկերության բեռնափոխադրման լուծումները պոտենցիալ հաճախորդներին
Իրականացնել շուկայական հետազոտություններ և բացահայտել նոր հնարավորություններ
Ընկերության պահանջներից ելնելով՝ ներգրավվել նաև հարակից գործառույթներում
Բակալավրի աստիճան մարքեթինգի, բիզնեսի կառավարման, տվյալների վերլուծության կամ հարակից ոլորտում (նախընտրելի)
Տվյալների վերլուծության և մարքեթինգային ցուցանիշների մեկնաբանման հմտություններ
Ուժեղ հաղորդակցական և բանակցային հմտություններ
Ինքնակազմակերպվածություն, նախաձեռնողականություն և նպատակասլացություն
Շուկայի միտումների վերլուծության և նոր հնարավորությունների բացահայտման ունակություն
Microsoft Office Suite-ի իմացություն
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների տիրապետում
CLT ընկերությունը փնտրում է կես դրույքով CRM և Սոց․ Մեդիա Կոորդինատորի, ով պատասխանատու կլինի հաճախորդների հարաբերությունների կառավարման, սեգմենտավորման և սոցիալական մեդիայի հարթակներում բովանդակության ու գովազդային արշավների արդյունավետ կազմակերպման համար։ Պաշտոնը ենթադրում է թիմային համագործակցություն և անմիջական մասնակցություն ընկերության բիզնեսի զարգացման գործընթացներին։
Դիմելու համար ուղարկեք Ձեր CV-ն [email protected] էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով “CRM և Սոց․ Մեդիա Կոորդինատոր”
Դուք նաև կարող եք դիմել տվյալ աշխատանքին` սեղմելով ԴԻՄԵԼ կոճակը:
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին JobFinder.am կայքից:
Քլեվր Լոգիստիկսը հիմնադրվել է 2011 թվականին: «Խելամիտ Լոգիստիկա և Բեռնափոխադրում» անվան բովանդակության համաձայն, ընկերությունը կառուցում է իր ռազմավարությունը՝ ընտրելով գրագետ և խելամիտ սկզբունքներ: Մեր գլխավոր նպատակն է ՝ բեռնափոխադրման ժամանակ լոգիստիկայի նորարարական լուծումների համադրումը տրանսպորտային տարբեր միջոցների և ճանապարհների հետ` փոխադրման ողջ ընթացքում: Քլեվր լոգիստիկս ընկերության ողջ անձնակազմը մշտպապես գտնվում է նորարական լուծումների և բեռնափոխադրման ոլորտի նորությունների կիզակետում։ Մեր մասնագետները մշտապես անցնում են վերապատրաստման հատուկ դասընթացներ՝ ձեռք բերելով նորանոր գիտելիքներ։ Արդյունքում մենք կարողանում ենք ստանալ այնպիսի որակ, որը գոհացնում է մեր բոլոր հաճախորդներին: Տարեցտարի մենք ընդլայնում ենք մեր հավատարիմ հաճախորդների ցանկը, միևնույն ժամանակ՝ առաջարկելով ծառայությունների նոր մակարդակ։ Մեր ընկերությունը կարողացել է հիմնել բեռնափոխարման եզակի բանաձև, որը հնարավորություն է տալիս ստանալ բեռը անվնաս, համեմատաբար կարճ ժամանակահատվածում և ավելի մատչելի արժեքով։