pagebg
Կաթնամթերքի տեխնոլոգ

Talent Bridge Armenia

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

16/10/2025

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Սեռ`

Արական

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Արտադրություն

Նախընտրելի տարիք`

18 - 55

Աշխատանքային պարտականությունները

  • Կաթի և կաթնամթերքի մշակման, պաստերիզացիայի, խմորումների, հովացման և փաթեթավորման գործընթացների մշտադիտարկում,
  • Նորմալացման, թանձրացման, զտման, հասունացման և կտրվելու փուլերի իրականացում՝ ըստ յուրաքանչյուր արտադրատեսակի տեխնոլոգիայի,
  • Հումքի, միջանկյալ և վերջնական արտադրանքի որակի մշտադիտարկում, անհրաժեշտության դեպքում՝ համագործակցություն լաբորատորիայի հետ,
  • Տեխնիկական փաստաթղթաշրջանառության վարում և տեխնոլոգիական քարտերի կազմում,
  • Արտադրական գործընթացների կազմակերպում, օպտիմալացման ռազմավարության մշակում,
  • Տեխնոլոգիական պլանների և բաղադրատոմսերի մշակում արտադրանքի յուրաքանչյուր տեսակի համար,
  • Սանիտարահիգիենիկ նորմերի պահպանում և աջակցություն լաբորատոր ստուգումներին (HACCP, ISO),
  • Ջերմաստիճանային պայմանների և սարքավորումների ճիշտ օգտագործման վերահսկում,
  • Արտադրողականության հաշվետվությունների կազմում և որակի տվյալների վերլուծություն,
  • Պանրի արտադրության բոլոր փուլերի կազմակերպում և վերահսկում՝ կաթի ընտրությունից մինչև հնեցում,
  • Հումքի քանակի հաշվարկում ըստ տոկոսայնության՝ տվյալ պանրատեսակի համար,
  • Վերջնական արտադրանքի որակի, համային և գույնային հատկանիշների ստուգում,
  • Նորարարությունների ներդրում՝ արտադրության արդյունավետության և որակի բարձրացման համար։

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն սննդի տեխնոլոգիայի, կաթնամթերքի տեխնոլոգիայի կամ հարակից ոլորտում,
  • Առնվազն 1 տարվա մասնագիտական փորձ կաթնամթերքի արտադրությունում,
  • Կաթի ֆիզիկաքիմիական հատկությունների և տեխնոլոգիական գործընթացների (խմորումներ, պաստերիզացիա, ստերիլիզացիա և այլն) գիտելիքներ,
  • Լաբորատոր անալիզների կազմակերպման կամ իրականացման հմտություն,
  • Սննդի անվտանգության համակարգերի (HACCP, ISO) իմացություն,
  • Մանրամասնություններին ուշադրություն, բարձր պատասխանատվություն և կազմակերպչական հմտություններ։

Աշխատանքի նկարագրությունը

Կաթնամթերքի տեխնոլոգը կազմակերպում և վերահսկում է կաթի ու կաթնամթերքի վերամշակման ամբողջական գործընթացը՝ հումքի ընդունումից մինչև վերջնական արտադրանքի ստացում։ Նա պատասխանատու է արտադրության տեխնոլոգիական քարտերի և բաղադրատոմսերի մշակման, որակի վերահսկման և սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման համար։ Տեխնոլոգը համագործակցում է լաբորատորիայի հետ, ապահովում է արտադրանքի համի, գույնի և այլ հատկությունների համապատասխանությունը ստանդարտներին։ 

Դիմելու ընթացակարգը

Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` [email protected] : Դուք նաև կարող եք դիմել տվյալ աշխատանքին` սեղմելով ԴԻՄԵԼ կոճակը: Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին JobFinder.am կայքից:

Ընկերության մասին

Talent Bridge-ը նորարարական Մարդկային ռեսուրսների կառավարման աութսորս կազմակերպություն է, որի առաքելությունն է ապահովել արդյունավետ կամուրջ բիզնեսների և բարձրորակ ՄՌԿ լուծումների միջև։ Մեր առանձնահատկությունն է մասնագիտացված և անհատականացված ծառայությունների մատուցումը՝ հիմնված յուրաքանչյուր կազմակերպության յուրահատուկ պահանջների և զարգացման ռազմավարության վրա։

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Մանրէաբան
Talent Bridge Armenia
Լրիվ դրույք
15/10/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Բանվորուհի
"Grand Candy" LLC
Լրիվ դրույք
25/09/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Բանվոր
"Grand Candy" LLC
Լրիվ դրույք
25/09/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Հագուստի տեսակավորող
HireCrew
Լրիվ դրույք
08/10/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Պատվերների գրանցման օպերատոր
Օվալ պլաստիկ ՍՊԸ
Լրիվ դրույք
03/10/2025
ԴԻՏԵԼ