pagebg
Կորպորատիվ հաճախորդների հետ հարաբերությունների մենեջեր

Evocabank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

01/11/2025

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

Պարտականություններ՝

  • հաճախորդների կարիքներին համապատասխան պրոդուկտների ներկայացնում,
  • նոր հաճախորդների հետ հարաբերությունների հաստատում և զարգացում,
  • նոր ծառայությունների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում և խաչաձև վաճառք,
  • հաճախորդներից ստացվող բողոքների, առաջարկություների, հարցումների վերլուծություն, դրանց բարելավմանն ուղղված առաջարկների ներկայացում,
  • հաճախորդների տվյալների բազաների վարման աշխատանքների կոորդինացում,
  • անմիջական ղեկավարի կողմից այլ հանձնարարականների իրականացում:

Պահանջվող որակավորումներ

Ներկայացվող պահանջներ՝

  • բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
  • առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում` մասնավորապես վաճառքի կամ հաճախորդների սպասարկման բաժիններում,
  • ՀՀ բանկային օրենսդրության, Բանկային ծառայությունների իմացություն,
  • նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում,
  • արագ փոփոխվող միջավայրում արդյունավետ աշխատելու կարողություն,
  • վաճառքների, բանակցությունների վարման և հաղորդակցման զարգացած հմտություններ,
  • անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն:

Աշխատանքի նկարագրությունը

Աշխատատեղի նկարագրություն՝

Մենք փնտրում ենք փորձառու Կորպորատիվ հաճախորդների հետ հարաբերությունների մենեջերի, ով կմիանա մեր դինամիկ թիմին՝ ապահովելով կայուն գործընկերություն և հաճախորդների սպասարկման ամենաբարձր մակարդակը:

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • բժշկական ապահովագրություն,
  • ճամփորդական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Դիմելու ընթացակարգը

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Կորպորատիվ հաճախորդների հետ հարաբերությունների մենեջեր»: Դուք նաև կարող եք դիմել տվյալ աշխատանքին` սեղմելով ԴԻՄԵԼ կոճակը:
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին JobFinder.am կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Evocabank provides fast, simple, innovative services and stands out by active use of the latest information technologies. Our focus is on developing mobile services. We will work in mobile-first format, taking into account convenience of using it via app first when designing a new service. The world is becoming digital and we should be ready for that.

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Օպերատոր-գանձապահ
Evocabank CJSC
Լրիվ դրույք
01/11/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Օպերատոր-գանձապահ (երեկոյան հերթափոխ)
Evocabank CJSC
Լրիվ դրույք
01/11/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Ֆինանսական վերլուծաբան
Evocabank CJSC
Լրիվ դրույք
01/11/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Ավագ Ֆինանսական վերլուծաբան
Evocabank CJSC
Լրիվ դրույք
01/11/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Վարկերի հաստատման մասնագետ (բիզնես վարկերի գծով)
Evocabank CJSC
Լրիվ դրույք
01/11/2025
ԴԻՏԵԼ