pagebg
Տնտեսական վերլուծության բաժնի մասնագետ

ԴՈՄՈՒՍ

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

02/03/2026

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Սեռ`

Իգական

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Նախընտրելի տարիք`

18 - 45

Աշխատանքի նկարագրությունը

«Դոմուս» ՓԲԸ աշխատանքի է հրավիրում ֆինանսական/հաշվապահական ոլորտներում  աշխատանքային փորձ ունեցող անձանց, ովքեր պատրաստ են զարգացնելու մասնագիտական հմտություններն ու ձեռք բերելու նոր գիտելիքներ՝ միանալով մեր մեծ թիմին։

Աշխատանքային պարտականությունները

  • Ստացված հաշիվների վարում և ծրագրային մուտքերի ապահովում,
  • Ծախսերի հաշվառման գործընթացի ապահովում և վերահսկում,
  • Հաշվետվությունների ներկայացում,
  • Անմիջական Ղեկավարի կողմից տրվող այլ հանձնարարությունների կատարում։

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն ֆինանսական, հաշվապահական կամ տնտեսագիտական ոլորտներում,
  • 1+ տարվա աշխատանքային փորձ հաշվապահական/ֆինանսական ոլորտներում՝ ցանկալի է արտադրական կամ մեծածախ/մանրածախ առևտրի ուղղվածությամբ,
  • Համակարգչային գիտելիքներ, Excel-ի և 1C ծրագրի լավ իմացություն,
  • Հայերենի և ռուսերենի լավ իմացություն,
  • Ճշտապահություն և ազնվություն,
  • Վերլուծական մտածողություն,
  • Մանրուքների հանդեպ ուշադրություն,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Սովորելու ցանկություն:

Դիմելու ընթացակարգը

Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` [email protected] : Դուք նաև կարող եք դիմել տվյալ աշխատանքին` սեղմելով ԴԻՄԵԼ կոճակը:
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին JobFinder.am կայքից:

Ընկերության մասին

Դոմուս խանութ-սրահների ցանցն իր ֆորմատի մեջ միակն է Հայաստանում, քանի որ առաջարկում է ձեռք բերել վերանորոգման, կահավորման, ինչպես նաև կահույքի պատրաստման համար նախատեսված ամեն ինչ մեկ վայրից։ Դոմուսի առաքելությունն է տան բարեկարգումը դարձնել հեշտ, հարմար և հաճելի։ Դոմուսն առաջարկում է մատչելի գին ավելի քան 50 000 ապրանքատեսակների համար։ Ընկերության նպատակն է ձևավորել գործունեության առավել զարգացած համակարգ` հիմնվելով եվրոպական առաջատար ընկերությունների լավագույն փորձի և սեփական տեսլականի վրա։ Գործունեության մի քանի տարիների ընթացքում Դոմուս խանութ-սրահների ցանցը հասցրել է վայելել բարձր հեղինակություն՝ ապահովելով վերանորոգման և կահավորման շուկայի բոլոր պահանջները։ Այդ տարիների ընթացքում մենք ձգտել ենք առավելագույնս զարգացնել գործունեության ոլորտը Հայաստանում և այսօր ունենք շոշափելի արդյունք. 7 հիպերմարկետ Երևանում և 6-ը՝ մարզերում, հանդիսանում ենք մի շարք համաշխարհային բրենդների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

Դիմել օնլայն

Եթե արդեն գրանցված եք համակարգում, ապա կարող եք դիմել մուտք լինելուց հետո

Պարտադիր դաշտերը նշվում են աստղանիշով։

Կցվող ֆայլերը պետք է լինեն հետևյալ ֆորմատի - docx.; pdf; jpeg; png

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Հաշվետար
Yeremyan Group
Լրիվ դրույք
20/03/2026
ԴԻՏԵԼ
company_logo
Ֆինանսիստ հաշվապահ
Yeremyan Group
Լրիվ դրույք
19/03/2026
ԴԻՏԵԼ
company_logo
Շրջիկ վարկային մասնագետ
Կրեդո Ֆինանս ՈՒՎԿ ՖԲԸ
Լրիվ դրույք
17/03/2026
ԴԻՏԵԼ
company_logo
Ռիսկերի կառավարման բաժնի աշխատակից
Կրեդո Ֆինանս ՈՒՎԿ ՖԲԸ
Լրիվ դրույք
17/03/2026
ԴԻՏԵԼ
company_logo
Հաշվետար
Steko LLC
Լրիվ դրույք
17/03/2026
ԴԻՏԵԼ