pagebg
Ֆինանսիստ

Jellyfish

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

09/03/2026

Աշխատավարձ`

600.000

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Մագիստրոսի կոչում

Կատեգորիա`

Ռեստորան, Սննդի սպասարկում

Նախընտրելի տարիք`

25 - 45

Աշխատանքի նկարագրությունը

Jellyfish-ը փնտրում է ֆինանսիստում հիմնական գործառույթը կլինի ընկերության օրական ֆինանսական հարցերի կառավարումը։

Աշխատանքային պարտականությունները

  • Վերահսկել և վերլուծել ծախսերը (օրական/ամսական), կատարել ծախսերը կրճատելու հետազոտություններ,
  • Օպտիմալացնել ընթացակարգերը՝ կորուստները նվազեցնելու համար,
  • Համագործակցել տնօրենի հետ՝ ընկերության բյուջեների կազմման, պլանավորված և իրական ծախսերի տարբերության հաշվարկման, բյուջեների մշակման և ճշգրտման նպատակով,
  • Պատրաստել և ներկայացնել ֆինանսական հաշվետվություններ,
  • Վերահսկել հաշվապահական գործողությունները, կազմել հաշիվ-ապրանքագրեր,
  • Սահմանել և պահպանել բաց, համագործակցային հարաբերություններ աշխատակիցների հետ:

Պահանջվող որակավորումներ

  • «iiko» ծրագրրի իմացություն,
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսների ոլորտում,
  • Փորձ Հորեկա (Horeca) ոլորտում,
  • Փորձ ֆինանսական հաշվետվությունների կազմման գործում,
  • Հաշվապահական սկզբունքների և ընթացակարգերի իմացություն,
  • Համակարգչային հմտություններ և Microsoft Excel ծրագրի լավ իմացություն,
  • Անգլերենի և ռուսերենի լավ իմացություն:

Դիմելու ընթացակարգը

Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` [email protected] :
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին JobFinder.am կայքից:

Ընկերության մասին

Օդանավակայանի մոտ կղզի կա։ Մեծ փայտյա դռներից մտնում ես ներս ու հայտնվում կղզում, որտեղ աշխարհի բոլոր անկյուններից հավաքել ենք լավագույնը. ծով, արև, ավազ, տռոպիկական մրգեր, համեղ ուտելիքներ և խմիչքներ, բույսեր, ու այս ամենը միավորող երաժշտություն։ Մենք կարևորում ենք գեղեցկությունը, ինչը մեզ համար ամփոփված է արվեստում, բնության, սիրո ու աշխատասիրության մեջ։ Ջելլիֆիշը արդեն մի մեծ ընտանիք է, որտեղ բոլորը սիրում են իրար ու անգամ սիրելուն մոտենում պրոֆեսիոնալիզմով։ Ակտիվ, անդադար սովորող և սովորեցնող, պահանջատեր ու մոտիվացված անհատների ընտանիք է Ջելլիֆիշը։ Ջելլիֆիշը փոխում է մեր իրականության սպասարկման ստանդարտները, վերացնում արձակուրդներին՝ Հայաստանից դուրս մեկնելու անհրաժեշտությունը: Ջելլիֆիշը երաժշտությամբ պատմում է մշակույթների մասին, մատուցում է աշխարհի համերը իր խոհանոցով ու պարզապես կիսվում է երջանկության իր բանաձևով: Մեր ընտանիքում միշտ տեղ կգտնվի այն մարդկանց համար, ովքեր ձգտում են կյանքից ստանալ և փոխանցել լավագույնը։

Դիմել օնլայն

Եթե արդեն գրանցված եք համակարգում, ապա կարող եք դիմել մուտք լինելուց հետո

Պարտադիր դաշտերը նշվում են աստղանիշով։

Կցվող ֆայլերը պետք է լինեն հետևյալ ֆորմատի - docx.; pdf; jpeg; png

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Ռեստորանի մենեջեր
Պոլկովնիկ Գրուպ
Լրիվ դրույք
12/02/2026
ԴԻՏԵԼ