pagebg
Առաջխաղացման բաժնի ղեկավար

Alpha Food Service LLC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

23/03/2026

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Մագիստրոսի կոչում

Կատեգորիա`

Գնումներ, Ներմուծում

Աշխատանքի նկարագրությունը

Առաջխաղացման բաժնի ղեկավարը պատասխանատու է ընկերության առաջխաղացման ռազմավարության մշակման, իրականացման, բրենդերի զարգացման, վաճառքի խթանման և շուկայում դիրքի ամրապնդման համար՝ ապահովելով բիզնեսի աճ։

Աշխատանքային պարտականությունները

1. Մարքեթինգային ռազմավարության մշակում, ղեկավարում

  • Մշակել և ձևավորել ընկերության երկարաժամկետ և կարճաժամկետ մարքեթինգային ռազմավարությունները՝ հիմնվելով շուկայական միտումների, մրցակցային միջավայրի և հաճախորդների կարիքների վրա:
  • Աշխատել վաճառքի թիմերի հետ՝ հաստատելու նպատակները, սահմանելու շուկայավարման գերակայությունները և դրանց իրականացման ծրագրերը:
  • Աշխատել կատեգորիաների ղեկավարների հետ՝ հաստատելու նպատակները, կատեգորիանեի զարգացման հեռանկարները և դրանց իրականացման ծրագրերը:

2. Բրենդի և շուկայավարման ստրատեգիաների մշակման ու իրականացման կառավարում

  • Ապահովել բրենդի ճանաչելիությունը և նրա զարգացումը՝ օգտվելով համապատասխան մարքեթինգային գործիքներից.
  • կազմակերպել և իրականացրել Գովազդային արշավներ մարքեթինգային պլանին համապատասխան:

3. Բյուջե և ֆինանսական վերահսկողություն

  • Կազմակերպել մարքեթինգային գործունեության համար նախատեսված բյուջեն և վերահսկել ծախսերը:
  • Վերահսկել և գնահատել մարքեթինգային արշավների արդյունավետությունը, վերահսկել և գնահատել նախատեսված բյուջեի օգտագործման արդյունավետությունը

4. Տվյալների վերլուծություն և հաշվետվություն

  • Վերլուծել շուկայական միտումները, գնային քաղաքականությունը, մրցակիցների գործունեությունը:
  • Իրականացնել հաճախորդների հետ հարաբերությունների վերլուծություն:
  • Պարբերաբար պատրաստել հաշվետվություններ՝ ներկայացնելով մարքեթինգային գործունեության արդյունքները և բիզնեսի աճը։

5. Խմբի կառավարում և թիմի զարգացում

  • Կազմակերպել թիմի աշխատանքի արդյունավետությունը՝ նպաստելով թիմի անդամների կատարելագործմանը։
  • Հնարավորություններ ստեղծել թիմի անդամների զարգացման համար՝ ներառելով մասնագիտական ուսուցում, աշխատել արտադրողականության բարձրացման վրա։
  • Կազմակերպել թիմի ներքին հանդիպումներ՝ քննարկելու ընթացիկ նախագծերը, խնդիրները և նոր հնարավորությունները։

7. Նոր մարքեթինգային գործիքների և տեխնոլոգիաների ներդրում

  • Հետևել նորագույն մարքեթինգային գործիքներին, տեխնոլոգիաներին և տենդենցներին,
  • Վերլուծել թվային մարքեթինգի հնարավորությունները, այդ թվում՝ սոցիալական մեդիայի, որոնման օպտիմիզացիայի (SEO), էլեկտրոնային փոստի մարքեթինգի և այլ թվային ալիքների օգտագործումը։

8. Մրցակցային վերլուծություն

  • Իրականացնել շուկայում կատարվող մրցակցային փոփոխությունների մշտադիտարկում ։
  • Կատարել  հետազոտություն շուկայում մրցակիցների կարողությունների և հնարավոությունների վերաբերյալ:

Պահանջվող որակավորումներ

Կրթություն և Փորձ

  • Բարձրագույն կրթություն՝ մարքեթինգ, բիզնես, կառավարում կամ հարակից ոլորտ,
  • Առնվազն 3–5 տարվա փորձ մարքեթինգի ոլորտում, որից առնվազն 2 տարին ղեկավար պաշտոնում

Մասնագիտական հմտություններ

  • Մարքեթինգի ռազմավարությունների մշակման փորձ,
  • Digital Marketing-ի խորը գիտելիքներ,
  • Տվյալների վերլուծության և հաշվետվությունների կազմման հմտություններ,
  • Նախագծերի կառավարում

Գործնական հմտություններ

  • Ռազմավարական և բիզնես մտածողություն,
  • Ուժեղ հաղորդակցություն և բանակցությունների հմտություն,
  • Ղեկավարման և թիմի զարգացման ունակություն,
  • Վերլուծական մտածողություն ու խնդիրների լուծման արագություն,
  • Ճկունություն, սթրեսակայունություն,
  • Կրեատիվություն և գաղափարների գեներացման կարողություն

Դիմելու ընթացակարգը

Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` [email protected] :
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին JobFinder.am կայքից:

Ընկերության մասին

Մեր մասին

Alpha Food Service-ը գրեթե երկու տասնամյակ է, ինչ Հայաստանում ձևավորում է համի նոր մշակույթ՝ ներմուծելով աշխարհի առաջատար բրենդերի կողմից արտադրված բարձրորակ հացաբուլկեղենի և հրուշակեղենի բաղադրիչներ, պրեմիում դասի ալկոհոլային խմիչքներ, դելիկատեսներ և սննդամթերք։

Մենք ձևավորում ենք ոճ ու մշակույթ՝ մեր գործընկերներին, հաճախորդներին և համայնքին տրամադրելով մասնագիտական խորհրդատվություն, կիսվելով համաշխարհային փորձով և նպաստելով ոլորտի զարգացմանը ու որակի բարձրացմանը։

Մեր ուղին

2005-ին սկսելով փոքր թիմից՝ այսօր Alpha Food Service-ը դարձել է ոլորտի առաջատար խաղացող՝ ունենալով հստակ ռազմավարություն, հզոր գործընկերային ցանց և նվիրված թիմ։

Մենք համագործակցում ենք հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների (HoReCa), մանրածախ խանութների, ինչպես նաև հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրողների հետ՝ մատակարարելով համաշխարհային առաջատար արտադրողների կողմից ներկայացված լայն և շարունակաբար ընդլայնվող տեսականի։

Մեր նպատակը

Մենք ձգտում ենք բարելավել մարդկանց կյանքի որակը՝ հարստացնելով այն համաշխարհային էնո-գաստրոնոմիկ մշակույթի նոր համերով ու տպավորություններով։

Մեր կազմը

Alpha Food Service-ի կազմում ընդգրկված են նաև "The House" խանութների ցանցը և "The Bake House" ստուդիա-խանութը, որոնք ևս կրում են մեր արժեքներն ու մոտեցումները՝ ընդգծելով բարձր որակի, ոճի և հաճախորդակենտրոնության մեր տեսլականը։

Մեր արժեքները

Մեր բոլոր գործողությունները միտված են նրան, որ յուրաքանչյուր հաճախորդ ստանա իր ակնկալիքներին համարժեք արդյունք։

  • Մենք հասկանում ենք հաճախորդների կարիքները և տրամադրում համապատասխան, արժեքավոր և ավարտուն պրոդուկտ։
  • Տիրապետում ենք փորձառության և ոլորտային գիտելիքի՝ ապահովելով որակյալ խորհրդատվություն և սպասարկում։
  • Կարևորում ենք անհատական մոտեցումը՝ ձևավորելով վստահելի, երկարաժամկետ հարաբերություններ։
  • Մատակարարում ենք մշտապես առկա, ճշգրիտ և ժամանակին առաքված ապրանք՝ պահելով բարձր որակի ստանդարտները։
  • Հետևում ենք միջազգային թրենդներին՝ ներմուծելով նոր ապրանքներ, տեխնոլոգիաներ և գիտելիք։

Դիմել օնլայն

Եթե արդեն գրանցված եք համակարգում, ապա կարող եք դիմել մուտք լինելուց հետո

Պարտադիր դաշտերը նշվում են աստղանիշով։

Կցվող ֆայլերը պետք է լինեն հետևյալ ֆորմատի - docx.; pdf; jpeg; png

Ակտիվ աշխատանքներ

company_logo
Լոգիստիկայի դեպարտամենտի ղեկավար
Alpha Food Service LLC
Լրիվ դրույք
23/03/2026
ԴԻՏԵԼ
Լրիվ դրույք
23/03/2026
ԴԻՏԵԼ
company_logo
Բիզնես ասիստենտ
Alpha Food Service LLC
Լրիվ դրույք
23/03/2026
ԴԻՏԵԼ
Լրիվ դրույք
23/03/2026
ԴԻՏԵԼ
company_logo
Իրավաբան
Alpha Food Service LLC
Լրիվ դրույք
06/03/2026
ԴԻՏԵԼ
Լրիվ դրույք
06/03/2026
ԴԻՏԵԼ