pagebg
Գնումների մասնագետ

Ekoprof LLC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

25/03/2026

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Սեռ`

Արական

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Գնումներ, Ներմուծում

Աշխատանքի նկարագրությունը

Էկոպրոֆ շինանյութի արտադրության առաջատար ընկերությունը փնտրում է գնումների մասնագետ, ով պատասխանատու կլինի տեղական շուկայից ընկերության գնումների ժամանակին և անխափան իրականացման համար։

Աշխատանքային պարտականությունները

  • Իրականացնել մրցակցային որոնումներ՝ լավագույն գին-որակ հարաբերակցությունը ապահովելու համար,
  • Վերլուծել ընդհանուր ծախսերը և բացահայտել խնայողության հնարավորությունները՝ առանց որակի զիջման,
  • Կառուցել և պահպանել երկարաժամկետ, փոխշահավետ գործընկերային հարաբերություններ ռազմավարական մատակարարների հետ,
  • Վարել բանակցություններ պայմանագրերի շուրջ՝ ապահովելով ընկերության համար շահավետ կոմերցիոն պայմաններ,
  • Ապահովել գնման հայտերի և պատվերների ժամանակին և ճշգրիտ մշակումը 1С համակարգում,
  • Ապահովել գնումների հետ կապված անհրաժեշտ հաշվապահական և ֆինանսական փաստաթղթերը,
  • Նվազագույնի հասցնել մատակարարման ռիսկերը՝ մշակելով այլընտրանքային մատակարարման ուղիներ։

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, բիզնեսի կառավարման կամ մատակարարման շղթայի ոլորտում ERP համակարգերի (1C) և MS Office, Excel-ի լավ իմացություն,
  • Վարորդական վկայականի, մեքենայի առկայություն,
  • Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն,
  • Վերլուծական մտածողություն և խնդիրներ լուծելու կարողություն,
  • Սկզբունքայնություն Թիմային մտածելակերպ:

Դիմելու ընթացակարգը

Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` [email protected]:
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին JobFinder.am կայքից:

Ընկերության մասին

«Էկոպրոֆ» ընկերությունը հիմնադրվել է 2006թ-ին։ Հայաստանի Հանրապետության խոշորագույն ձեռնարկություններից է, տան ներքին հարդարման պլաստիկ դեկորատիվ պարագաների արտադրության առաջատար գործարաններից, որտեղ սեփական նախագծերով և ներկրված բարձրորակ հումքից արտադրվում են բարձրորակ պրոֆիլներ, շրիշակներ և խողովակներ։ Բազմազան տեսականին, բարձր որակը, գունային լայն գամման և գնային ճկուն քաղաքականությունը «Էկոպրոֆ» ընկերության գլխավոր այցեքարտերն են։ Հայկական և միջազգային շուկայում ներկայանում է «Կոմֆորտ» ապրանքանիշով։ Շնորհիվ բարձրակարգ մասնագետների, ժամանակին համընթաց թարմացվող նորագույն տեխնոլոգիաների և իհարկե էկոլոգիապես անվնաս և բարձրորակ հումքի, այսօր «Էկոպրոֆ» ընկերությունը ունի շուրջ 200 արտադրատեսակ՝ իրենց բազմազան չափսերով և գույներով։ Այսօր ընկերությունն ունի շուրջ 350 աշխատակից, և այս թիվը շարունակում է աճել ամեն ամիս: Էկոպրոֆը իր ուրույն տեղն ունի միջազգային շուկայում և տարեցտարի ընդլայնվում է ընկերության աշխարհագրությունը՝ հավատարիմ մնալով իր որդեգրած ՝«Ոչ թե խոսքով, այլ գործով» բանաձևին ։ ՀՀ խոշորագույն հարկատուներից է։ Սոցիալական տարբեր ծրագրերով մշտապես նպաստում է Հայաստանի Հանրապետության զարգացմանը:

Դիմել օնլայն

Եթե արդեն գրանցված եք համակարգում, ապա կարող եք դիմել մուտք լինելուց հետո

Պարտադիր դաշտերը նշվում են աստղանիշով։

Կցվող ֆայլերը պետք է լինեն հետևյալ ֆորմատի - docx.; pdf; jpeg; png

Ակտիվ աշխատանքներ

company_logo
Վաճառքի վերլուծաբան
Ekoprof LLC
Լրիվ դրույք
10/03/2026
ԴԻՏԵԼ
Լրիվ դրույք
10/03/2026
ԴԻՏԵԼ

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Առաջխաղացման բաժնի ղեկավար
Alpha Food Service LLC
Լրիվ դրույք
23/03/2026
ԴԻՏԵԼ