Վայրը`
Հայաստան,Երևան
Վերջնաժամկետ`
19/04/2026
Աշխատավարձ`
130000
Աշխատանքի տեսակը`
Լրիվ դրույք
Կրթություն`
Կատեգորիա`
Առողջապահություն
Ավանտան աշխատանքի
է հրավիրում պատասխանատու, պարտաճանաչ անձանց՝ մաքրուհու թափուր հաստիքը համալրելու
համար։
Աշխատանքը վեցօրյա գրաֆիկով է՝ ժամը 07։30-ից մինչև ժամը 15։30-ը, ընդմիջում 1 ժամ, կիրակի ազատ։
Նշված պահանջներին համապատասխանելու դեպքում կարող եք մոտենալ ք․ Երևան, Մ․ Հերացի 1/1 կամ զանգահարել 044412198 հեռախոսահամարով։
Ավանտա նորարարական բժշկության կենտրոնը հիմնադրվել է 2002 թվականին։ Նպատակ ենք ունեցել Հայաստանում զարգացնել ստոմատոլոգիայի և էսթետիկ բժշկության ոլորտներում ժամանակակից տեխնոլոգիաների և մեթոդների կիրառումը։
Մեկ հարկի տակ միավորել ենք ժամանակակից ատամնաբուժության, էսթետիկ բժշկության և պլաստիկ վիրաբուժության կենտրոնները՝ նպատակ ունենալով ապահովել համալիր մոտեցում նույնիսկ ամենապահանջկոտ այցելուի համար։
Հիմք ընդունելով մասնագետների պրոֆեսիոնալիզմը, հաճախորդի հարմարավետությունն ու նորագույն տեխնոլոգիաները՝ կարողանում ենք լուծել նույնիսկ ամենաբարդ թվացող խնդիրները զարմանալիորեն արագ։
Ավանտա թարգմանաբար նշանակում է առաջ: Սա լավագույնս արտացոլում է բժշկական կենտրոնների ցանցը, որն առաջնորդվում է միայն առավել առաջադեմ և նորարարական բժշկական տեխնոլոգիաների կիրառմամբ: 2002 թ-ին Ավանտա կլինիկայի հիմնադրման հիմնական նպատակն էր Հայաստանի Հանրապետությունում զարգացնել և խթանել ստոմատոլոգիայի և կոսմետոլոգիայի բնագավառում ժամանակակից տեխնոլոգիաների և մեթոդների կիրառումը: