page_bg
Ակտիվների և պարտավորությունների կառավարման թիմի ղեկավար

Evocabank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

08/06/2026

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Ոլորտ`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքի նկարագրությունը

Evoca-ն  փնտրում է Ակտիվների և պարտավորությունների կառավարման թիմի ղեկավար, ով կտրամադրի տեղեկատվություն ԱՊԿ գործառույթների վերաբերվող որոշումների կայացման համար:

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝ 

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը:
Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝ 

  • բժշկական ապահովագրություն, 
  • ճամփորդական ապահովագրություն, 
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ, 
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ, 
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ, 
  • վճարվող հանգստյան օրեր, 
  • սպորտ փաթեթ, 
  • անգլերեն լեզվի դասընթացներ, 
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Աշխատանքային պարտականությունները

  • Իրացվելիության և կապիտալի համարժեքության նորմատիվների ուսումնասիրություն, 
  • Տոկոսադրույքի մոնիտորինգի իրականացում, 
  • ֆոնդերի տրանսֆերային գնագոյացման դրույքների հաշվարկների իրականացում,
  • ԱՊԿ գործառույթներին վերաբերող որոշումների կայացման համար անհրաժեշտ տեղեկատվության, վերլուծությունների և առաջարկությունների կազմում և ներկայացում ակտիվների ու պարտավորությունների կառավարման կոմիտեին, 
  • ԿԲ կարգավորման դաշտում տեղի ունեցող փոփոխությունների ուսումնասիրություն, 
  • Շուկայի հետազոտություն, 
  • Գործընթացների օպտիմալացում և ՏՏ լուծումների առաջարկում,
  • Ֆինանսական մոդելների կիրառման համար տվյալների հավաքագրում և վերլուծությունների իրականացում, 
  • Անմիջական ղեկավարի կողմից այլ առաջադրանքների իրականացում:

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում, 
  • Բանկում կամ ֆինանսական համակարգում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ՝ որպես ֆինանսական վերլուծաբան կամ ռիսկերի կառավարման մասնագետ, 
  • Ֆինանսական մոդելների իմացություն, ֆինանսական վերլուծության և մոդելավորման փորձ, 
  • Ֆինանսական ծրագրերի և մոդելավորման գործիքների (Python, R, Power BI, SQL) իմացությունը կդիտվի որպես առավելություն, 
  • Արագ փոփոխվող միջավայրում արդյունավետ աշխատելու կարողություն, 
  • Թիմում աշխատելու և հաղորդակցման հմտություններ, 
  • Գործնական ճկուն մտածելակերպ, 
  • Ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:

Դիմելու ընթացակարգը

Դիմելու համար ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Ակտիվների և պարտավորությունների կառավարման թիմի ղեկավար»։
Խնդրում ենք հստակ նշել, որ այս թափուր պաշտոնի մասին տեղեկացել եք JobFinder.am կայքից։

Ընկերության մասին

Evocabank provides fast, simple, innovative services and stands out by active use of the latest information technologies. Our focus is on developing mobile services. We will work in mobile-first format, taking into account convenience of using it via app first when designing a new service. The world is becoming digital and we should be ready for that.

Դիմել

Եթե արդեն գրանցված եք համակարգում, ապա կարող եք դիմել մուտք լինելուց հետո

Կցվող ֆայլերը պետք է լինեն հետևյալ ֆորմատի - docx; pdf; jpeg; png; webp

Ակտիվ աշխատանքներ