pagebg
Հաշվապահ

Ekoprof LLC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

15/05/2026

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Սեռ`

Իգական

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքի նկարագրությունը

Էկոպրոֆ շինանյութի արտադրության առաջատար ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու և պատասխանատվության բարձր զգացումով հաշվապահի:

Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 09։00-18։00, շաբաթ՝ մինչև 14։00։

Աշխատանքային պարտականությունները

  • Հարկային և հաշվապահական հաշվառման պատշաճ իրականացում,
  • Ստացված հաշիվների և ծառայությունների ձևակերպում, արտահանում Taxsevice,
  • Հիմնական միջոցների հաշվառման վարում,
  • ԵՏՄ գործարքների իրականացում, գրանցում, հանձնում, վիճ․ հաշվետվությունների կազմում, հանձնում,
  • Երրորդ երկրներ հաշիվ-ապրանքագրերի կազմում և ներմուծում ՀԾ,
  • Անմիջական ղեկավարի կողմից հանձնարարված այլ առաջադրանքների կատարում:

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն, ցանկալի է հաշվապահության,
  • ֆինանսների ոլորտում,
  • Առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ հաշվապահության ոլորտում,
  • Microsoft Office (մասնավորապես Excel, Word), e-Invoicing,
  • ՀԾ և 1C ծրագրերի գերազանց իմացություն,
  • Վերլուծական մտածողություն,
  • Արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Թիմում աշխատելու ունակություն:

Ընկերության մասին

«Էկոպրոֆ» ընկերությունը հիմնադրվել է 2006թ-ին։ Հայաստանի Հանրապետության խոշորագույն ձեռնարկություններից է, տան ներքին հարդարման պլաստիկ դեկորատիվ պարագաների արտադրության առաջատար գործարաններից, որտեղ սեփական նախագծերով և ներկրված բարձրորակ հումքից արտադրվում են բարձրորակ պրոֆիլներ, շրիշակներ և խողովակներ։ Բազմազան տեսականին, բարձր որակը, գունային լայն գամման և գնային ճկուն քաղաքականությունը «Էկոպրոֆ» ընկերության գլխավոր այցեքարտերն են։ Հայկական և միջազգային շուկայում ներկայանում է «Կոմֆորտ» ապրանքանիշով։ Շնորհիվ բարձրակարգ մասնագետների, ժամանակին համընթաց թարմացվող նորագույն տեխնոլոգիաների և իհարկե էկոլոգիապես անվնաս և բարձրորակ հումքի, այսօր «Էկոպրոֆ» ընկերությունը ունի շուրջ 200 արտադրատեսակ՝ իրենց բազմազան չափսերով և գույներով։ Այսօր ընկերությունն ունի շուրջ 350 աշխատակից, և այս թիվը շարունակում է աճել ամեն ամիս: Էկոպրոֆը իր ուրույն տեղն ունի միջազգային շուկայում և տարեցտարի ընդլայնվում է ընկերության աշխարհագրությունը՝ հավատարիմ մնալով իր որդեգրած ՝«Ոչ թե խոսքով, այլ գործով» բանաձևին ։ ՀՀ խոշորագույն հարկատուներից է։ Սոցիալական տարբեր ծրագրերով մշտապես նպաստում է Հայաստանի Հանրապետության զարգացմանը:

Դիմել օնլայն

Եթե արդեն գրանցված եք համակարգում, ապա կարող եք դիմել մուտք լինելուց հետո

Պարտադիր դաշտերը նշվում են աստղանիշով։

Կցվող ֆայլերը պետք է լինեն հետևյալ ֆորմատի - docx.; pdf; jpeg; png

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Օպերատոր-գանձապահ
Evocabank CJSC
Լրիվ դրույք
08/05/2026
ԴԻՏԵԼ
company_logo
Գույքագրման մասնագետ
Evocabank CJSC
Լրիվ դրույք
10/05/2026
ԴԻՏԵԼ
company_logo
Գանձապահ
Evocabank CJSC
Լրիվ դրույք
10/05/2026
ԴԻՏԵԼ
company_logo
Բիզնես վերլուծաբան
Evocabank CJSC
Լրիվ դրույք
08/05/2026
ԴԻՏԵԼ
company_logo
Ոսկու գնահատման մասնագետ
Evocabank CJSC
Լրիվ դրույք
10/05/2026
ԴԻՏԵԼ