page_bg
Գլխավոր մենեջեր

Tagherum cafe and more

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

06/06/2026

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Ոլորտ`

Ռեստորան, Սննդի սպասարկում

Աշխատանքի նկարագրությունը

Նոր բացվող սրճարանը փնտրում է փորձառու և համակարգային մտածողությամբ գլխավոր մենեջերի, ով կկարողանա կառուցել արդյունավետ թիմ, ապահովել բարձրակարգ սպասարկում և զարգացնել գործընթացները կայուն կերպով։


Աշխատանքային պարտականությունները

  • Սրճարանի ամբողջական օպերացիոն կառավարման կազմակերպում և վերահսկում,
  • Թիմի ձևավորում, զարգացում և արդյունավետ աշխատանքի ապահովում,
  • Աշխատակիցների աշխատանքային գրաֆիկների կազմում և վերահսկում,
  • Սպասարկման որակի մշտական վերահսկում և բարելավում,
  • Ֆինանսական ցուցանիշների կառավարում՝ շահութաբերության և ծախսերի վերահսկման ապահովմամբ,
  • Մատակարարների հետ համագործակցության կազմակերպում և համակարգում,
  • Վաճառքների աճի և հաճախորդների բարձր փորձառության ապահովում,
  • Աշխատանքային պրոցեսների համակարգում, օպտիմիզացում և վերահսկում,
  • Խոհանոցի, սրահի և ընդհանուր օպերացիոն աշխատանքի համակարգում,
  • Գույքի, սարքավորումների և նյութական արժեքների վերահսկում,
  • Պահեստային մնացորդների և գնումների գործընթացի վերահսկում,
  • Սանիտարահիգիենիկ և սպասարկման ստանդարտների պահպանում,
  • Հաստիքից բխող այլ գործառույթների իրականացում։

Պահանջվող որակավորումներ

  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ HoReCa ոլորտում ղեկավար պաշտոնում,
  • Թիմ կառավարելու և առաջնորդելու հմտություններ,
  • Բարձր պատասխանատվության և կազմակերպչական ունակություններ,
  • Հաճախորդակենտրոն մտածելակերպ և բարձր հաղորդակցման հմտություններ,
  • Ֆինանսական և օպերացիոն կառավարման հիմունքների իմացություն,
  • Սթրեսային իրավիճակներում արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողություն,
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն
  • HoReCa ծրագրերի իմացություն:

Դիմելու ընթացակարգը


Ընկերության մասին

«Թաղերում»: Մենք գալիս ենք նոր կոնցեպտով, նոր համերով ու ջերմ միջավայրով, որ ամեն այց դառնա փոքրիկ հաճելի պատմություն և անմոռանալի փորձառություն։

Դիմել

Եթե արդեն գրանցված եք համակարգում, ապա կարող եք դիմել մուտք լինելուց հետո

Կցվող ֆայլերը պետք է լինեն հետևյալ ֆորմատի - docx; pdf; jpeg; png; webp

Ակտիվ աշխատանքներ