page_bg
Մատակարարման և միջազգային բաժնի մասնագետ

"Grand Candy" LLC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

04/08/2026

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Ոլորտ`

Արտադրություն

Նախընտրելի տարիք`

20 - 50

Աշխատանքի նկարագրությունը

«ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ» Ընկերությունն աշխատանքի է հրավիրում բարձրագույն կրթությամբ, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացությամբ Մատակարարման և միջազգային բաժնի մասնագետի հաստիքները զբաղեցնելու նպատակով։


Մանրամասների համար զանգահարել՝ 010-44-63-34 և 010-44-63-83։

Աշխատանքային պարտականությունները

  • Տեղական և արտաքին շուկայի ուսումնասիրություն, մատակարարման ոլորտում աշխատող լավագույն կազմակերպությունների հայտնաբերում՝ շուկայում տվյալ ապրանքի համար լավագույն գին, որակ, վճարման և մատակարարման պայմաններով առաջարկներ ստանալու նպատակով,
  • Տեղական և արտասահմանյան մատակարարների հետ բանակցությունների վարում, մրցունակ գնառաջարկների ստացում, դրանց ուսումնասիրություն և ստացված տվյալների համակարգում,
  • Մատակարարման ամբողջական գործընթացի կազմակերպում և բեռնուղեկցող փաստաթղթերի համապատասխանության ստուգում,
  • Բեռնափոխադրող ընկերությունների հետ համագործակցելով՝ ապրանքների բեռնափոխադրման գործընթացի կազմակերպում և վերահսկում,
  • Ապրանքների գների ու մատակարարման պայմանների պարբերական վերլուծում՝ ավելի մրցունակ գներով ու շահավետ պայմաններով գործարքներ կնքելու նպատակով,
  • Սերտորեն համագործակցություն ընկերության այլ ստորաբաժանումների հետ,
  • Կատարված աշխատանքի մուտքագրում համապատասխան համակարգչային համակարգ,
  • Ստացված հանձնարարությունների կատարում սահմանված ժամկետներում:

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթությունը պարտադիր է,
  • Աշխատանքային փորձը ցանկալի է,
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը գերազանց։

Ընկերության մասին

Դիմել

Եթե արդեն գրանցված եք համակարգում, ապա կարող եք դիմել մուտք լինելուց հետո

Կցվող ֆայլերը պետք է լինեն հետևյալ ֆորմատի - docx; pdf; jpeg; png; webp