pagebg
Կորպորատիվ վարկերի կենտրոնացված ձևակերպումների բաժնի գլխավոր մասնագետ

ASHIB CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

25/11/2024

Աշխատավարձ`

Կախված է թեկնածուի աշխատանքային փորձից և հմտություններից

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

Ինչ պարտականություններ կունենաս դու.

  • Տրված իրավասությունների շրջանակներում ԿԲՏ և ՓՄՁԲՏ կողմից սպասարկվող բոլոր հաճախորդներին և ՈՊԱԿՏ-ի կողմից սպասարկվող ԻԱ և ԱՁ հաճախորդներին տրամադրվող վարկերի (վարկային գծերի, օվերդրաֆտների, երաշխիքների և այլ վարկային գործիքների) ձևակերպման համար անհրաժեշտ գրավային, երաշխավորության, էքսկլյուզիվ սպասարկման և վարկային (վարկային գծի, օվերդրաֆտի, երաշխիքի և այլն) պայմանագրերի, օֆերտաների` Բանկի ներքին իրավական ակտերին, որոշումներին և այլ ակտերի պահանջներին համապատասխանության ստուգում, նշագրում,
  • Տրված իրավասությունների շրջանակներում ընթացիկ ԿԲՏ և ՓՄՁԲՏ կողմից սպասարկվող բոլոր հաճախորդներին և ՈՊԱԿՏ-ի կողմից սպասարկվող ԻԱ և ԱՁ հաճախորդներին տրամադրվող վարկերի (վարկային գծերի, օվերդրաֆտների, երաշխիքների և այլ վարկային գործիքների) պայմանների փոփոխությունների դեպքում համապատասխան պայմանագրերի (համաձայնագրերի) ստուգում, նշագրում` Բանկի ներքին իրավական ակտերին, որոշումներին և այլ ակտերի պահանջների համպատասխան,
  • Տրված իրավասությունների շրջանակներում «Գործառնական օր» համակարգում ԿԲՏ և ՓՄՁԲՏ կողմից սպասարկվող բոլոր հաճախորդներին և ՈՊԱԿՏ-ի կողմից սպասարկվող ԻԱ և ԱՁ հաճախորդներին տրամադրվող վարկերի ձևակերպման համար մուտքագրված տվյալների ստուգում, հաստատում,
  • Տրված իրավասությունների շրջանակներում ԿԲՏ և ՓՄՁԲՏ կողմից սպասարկվող բոլոր հաճախորդներին և ՈՊԱԿՏ-ի կողմից սպասարկվող ԻԱ և ԱՁ հաճախորդներին տրամադրվող վարկերի (վարկային գծերի, օվերդրաֆտների, երաշխիքների և այլ վարկային գործիքների) ձևակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերի առկայության ստուգում, այդ թվում՝ վարկի տրամադրման վերաբերյալ որոշում ընդունող մարմնի առկայության ստուգում, գրավի վկայականների, ապահովագրական վկայագրերի տվյալների ճշտության ստուգում,
  • Ընթացիկ վարկային գործերի բնօրինակ փաստաթղթերի (պայմանագրերի, համաձայնագրերի, ապահովագրական պոլիսների, գրավի վկայականների, լրացուցիչ պայմանների և այլն) հաշվառում և պահպանում,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով վերապահված այլ գործառույթների և գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

Պահանջվող որակավորումներ

Դիմիր եթե.

  • Ունես բարձրագույն (տնտեսագիտական, տեխնիկական կամ իրավաբանական փորձը ցանկալի է),
  • Ունես վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 2 տարվա փորձ վարկային, գրավային պայմանագրերի ձևակերպումների բնագավառում,
  • Ունես հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ) լեզուների իմացություն,
  • Ունես MS Office, Lotus, LSoft կամ համանման ծրագրերի իմացություն:
Աշխատանքի նկարագրությունը

Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Կորպորատիվ վարկերի կենտրոնացված ձևակերպումների բաժնի գլխավոր մասնագետ/հասցե՝ ք. Երևան, Սասնա Ծռեր 3/։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

Աշխատելով մեր թիմում դու կունենաս.

  • Աշխատանք և կյանք բալանս. 24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off), ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավորություն:
  • Զարգացման հնարավորություն. Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատրաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
  • Հավելյալ արտոնություններ. Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավորություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավորություն:
  • Թիմային ոգի. Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպորտային խաղեր:
  • Նյութական արտոնություններ. Հիմնական աշխատավարձից զատ՝ եռամսյակային և տարեկան բոնուսներ, ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:
Դիմելու ընթացակարգը

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են անցնել հղումով՝ https://ardshinbank.hirebee.ai/en/jobs/korporativ-varkeri-kentronatsvats-dzewakerpowmneri-bazhni-glkhavor-masnaget-5?source_id=other-262

Հարցազրույցին կհրավիրվեն ստացված Ինքնակենսագրականների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Բանկը մասնակցում է Համաշխարհային Բանկի (գյուղատնտեսության բարեփոխումների աջակցության եւ ձեռնարկությունների զարգացման գծով), Միգրացիայի միջազգային կոմիտեի, “Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման Ազգային Կենտրոն” Հիմնադրամի վարկային ծրագրերին: Բանկը հանդիսանում է արժեթղթերի շուկայի մասնակից` Հայաստանի Հանրապետության ԿԲ-ի, ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարարության եւ "Արդշինբանկի" միջեւ կնքված անժամկետ եռակողմ պայմանագրերի հիման վրա, ինչպես նաեւ ՀՀ ԿԲ կողմից թողարկվող պետական պարտատոմսերի շուկայի դիլեր: Բանկը հանդիսանում է Հայաստանի բանկերի միության, Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի, “Հայաստանի ֆոնդային բորսա” ինքնակարգավորվող կազմակերպության անդամ, Master Card Europay միջազգային վճարային համակարգի աֆիլյանտ անդամ, SWIFT միջազգային ֆինանսական հեռահաղորդակցման համակարգի, “Հայինկասացիա” ՓԲԸ եւ “ArCa” ՓԲԸ բաժնետեր: Բանկի բաժնետերերն են “Բիզնես ներդրումների կենտրոն” ՍՊԸ-ն, Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC), “Միջազգային բիզնես կենտրոն” ՀՁ ՓԲԸ-ն, “Ռեգիոն’” ԻՖԿ ՓԲԸ-ն, ֆիզիկական անձինք:

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Սրահի մենեջեր/Սարդարապատ մասնաճյուղ
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
25/11/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Վարկային մասնագետ/Թալին մասնաճյուղ
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
25/11/2024
ԴԻՏԵԼ
company_logo
ՓՄՁ վարկերի կենտրոնացված ձևակերպումների բաժնի առաջատար մասնագետ 
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
25/11/2024
ԴԻՏԵԼ
company_logo
ՓՄՁ վարկերի կենտրոնացված ձևակերպումների բաժնի գլխավոր մասնագետ 
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
25/11/2024
ԴԻՏԵԼ
company_logo
ՄԱՆՐԱԾԱԽ ՎԱՐԿԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՁԵՒԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
25/11/2024
ԴԻՏԵԼ