pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
ՓՄՁ բիզնեսի թիմի վերլուծաբան

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

08/12/2022

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

  • Միկրո, փոքր և միջին ձեռնարկատիրության (այսուհետ՝ ՓՄՁ) վարկավորման և բանկային ծառայությունների շուկաների ուսումնասիրություն՝ ՓՄՁ հաճախորդների հետ աշխատանքների վարչության տարածաշրջանային ղեկավարի հանձնարարությամբ,
  • Հաճախորդների ներգրավման աշխատանքների իրականացում իր պատասխանատվության, Բանկի մասնաճյուղերի գործունեության տարածաշրջաններում,
  • ՓՄՁ հաճախորդների ներգրավման նպատակով հանդիպումների, այցելությունների կազմակերպում, Բանկի կողմից առաջարկվող ծառայությունների ներկայացում,
  • Պոտենցիալ վարկառուների բիզնեսների վերլուծություն, վարկավորման գործընթացի իրականացում,
  • Վարկավորման հայտերի/դիմումների ընթացքի ապահովում, ներկայացում հաստատող իրավասու մարմիններին/կոմիտեներին,
  • Բանկային ծառայությունների, պրոդուկտների առաջմղում, խաչաձև վաճառքների իրականացում,
  • Միջոցների ձեռնարկում իր անհատական և համապատասխան մասնաճյուղի ամսեկան, եռամսյակային պլանային առաջադրանքների, նպատակային ցուցանիշների կատարման ուղղությամբ,
  • ՓՄՁ հաճախորդների բնութագիր-անձնագրի վարում, պարբերաբար թարմացում,
  • ՓՄՁ  հաճախորդների ակտիվային և պասիվային պորտֆելների վարում,
  • Ձևավորված վարկային պորտֆելի սպասարկում, արդյունավետ հաղորդակցություն   հաճախորդների հետ,
  • Վարկային պորտֆելի որակի վերահսկում, ընթացիկ աշխատանքներ՝ մասնակցություն և աջակցություն խնդրահարույց վարկերի վերադարձման աշխատանքներին,
  • ՓՄՁ հաճախորդների սպասարկման գծով  բիզնես գործընթացների օպտիմալացման և ավտոմատացման մասով առաջարկների կազմում և ներկայացում ՓՄՁ հաճախորդների հետ աշխատանքների վարչության տարածաշրջանային ղեկավարին,
  • ՓՄՁ հաճախորդների հետ աշխատանքների վարչության տարածաշրջանային ղեկավարի կողմից տրված հանձնարարությունների կատարում,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում,
  • Կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում իր անմիջական ղեկավարին՝ ՓՄՁ հաճախորդների հետ աշխատանքների վարչության տարածաշրջանային ղեկավարին:

Պահանջվող որակավորումներ
  • Բարձրագույն կամ մասնագիտական կրթություն,
  • Վերջին 3 տարվա ընթացքում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում,
  • MS Office,
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ), անգլերեն (լավ),
  • Ֆինանսական վերլուծություն, բանկային ոլորտը կանոնակարգող օրենսդրության ընդհանուր  իմացություն:
Աշխատանքի նկարագրությունը
ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ ՓՄՁ բիզնեսի թիմի վերլուծաբան
ԴՐՈՒՅՔ Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ             Հնարավորինս սեղմ ժամկետներում
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ Բանկի մասնաճյուղեր


Վարձատրություն 300,000 –ից 700,000 ՀՀ դրամ ներառյալ բոնուսներ
Աշխատավարձի տարեկան վերանայում,
Մասնագիտական աճի հնարավորություն,
Ամսական, եռամսյակային և տարեկան բոնուսներ,
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
Բժշկական ապահովագրություն:
Դիմելու ընթացակարգը
Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` [email protected]  , ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “ՓՄՁ բիզնեսի թիմի վերլուծաբան”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2022թ. Դեկտեմբերի 08-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:  

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:
Ընկերության մասին

Բանկը մասնակցում է Համաշխարհային Բանկի (գյուղատնտեսության բարեփոխումների աջակցության եւ ձեռնարկությունների զարգացման գծով), Միգրացիայի միջազգային կոմիտեի, “Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման Ազգային Կենտրոն” Հիմնադրամի վարկային ծրագրերին: Բանկը հանդիսանում է արժեթղթերի շուկայի մասնակից` Հայաստանի Հանրապետության ԿԲ-ի, ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարարության եւ "Արդշինբանկի" միջեւ կնքված անժամկետ եռակողմ պայմանագրերի հիման վրա, ինչպես նաեւ ՀՀ ԿԲ կողմից թողարկվող պետական պարտատոմսերի շուկայի դիլեր: Բանկը հանդիսանում է Հայաստանի բանկերի միության, Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի, “Հայաստանի ֆոնդային բորսա” ինքնակարգավորվող կազմակերպության անդամ, Master Card Europay միջազգային վճարային համակարգի աֆիլյանտ անդամ, SWIFT միջազգային ֆինանսական հեռահաղորդակցման համակարգի, “Հայինկասացիա” ՓԲԸ եւ “ArCa” ՓԲԸ բաժնետեր: Բանկի բաժնետերերն են “Բիզնես ներդրումների կենտրոն” ՍՊԸ-ն, Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC), “Միջազգային բիզնես կենտրոն” ՀՁ ՓԲԸ-ն, “Ռեգիոն’” ԻՖԿ ՓԲԸ-ն, ֆիզիկական անձինք:


Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Գլխավոր Մասնագետ
Armeconombank OJSC
Լրիվ դրույք
09/01/2023
ԴԻՏԵԼ
company_logo
Տեխնիկական սպասարկման մասնագետ
Evocabank CJSC
Լրիվ դրույք
09/01/2023
ԴԻՏԵԼ
company_logo
Հիփոթեքային վարկավորման մասնագետ
Evocabank CJSC
Լրիվ դրույք
06/01/2023
ԴԻՏԵԼ
company_logo
ՓՄՁ հաճախորդների մշտադիտարկման բաժնի վերլուծաբան
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
18/12/2022
ԴԻՏԵԼ
company_logo
Մանրածախ խնդրահարույց վարկերի վերակառուցման ուղղության Ֆինանսական խորհրդատու
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
12/12/2022
ԴԻՏԵԼ