pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Մանրածախ խնդրահարույց վարկերի վերակառուցման ուղղության Ֆինանսական խորհրդատու

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

12/12/2022

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

  • Խնդրահարույց հաճախորդների կողմից ներկայացված վարկերի վերակառուցման,պայմաների վերանայման , զիջման գործընթացի հետ կապված գործառույթների իրականացում, 
  • Խնդրահարույց (այդ թվում՝ պոտենցյալ) վարկերի ընթացիկ մշտադիտարկում, տվյալների բազայի վարում և արդիականացում,
  • Խնդրահարույց ակտիվների մասով ծառայությունների և սակագների փոփոխությունների նախաձեռնում, անհրաժեշտության դեպքում վարկի սպասարկման հետ կապված ծախսերի նվազեցման միջոցառումների իրականցում,
  • Խնդրահարույց վարկերի վերաբերյալ տեղեկատվության  հավաքագրում և մշակում,
  • Բաժնի գործառույթների հետ կապված Բանկի այլ ստորաբաժանումների հետ համագործակցության ապահովում,
  • Մանրածախ պրոդուկտների մասով ֆիզիկական անձանց ոչ ստանդարտ հայտերի վերանայման գործընթացի կազմակերպում,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

Պահանջվող որակավորումներ
  • Բարձրագույն կրթություն (նախընտրելի է տնտեսագիտական կամ տեխնիկական),
  • Վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 6 ամսվա աշխատանքային փորձ  ֆինանսաբանկային (նախընտրելի է մանրածախ վարկավորման) ոլորտում,
  • Բանկային ծառայությունների ընդհանուր իմացություն, ՀՀ բանկային օրենսդրության իմաթություն, գործարար էթիկայի կանոնների իմացություն, հաճախորդների հետ բանակցությունների հմտություններ,
  • MS Office, LSoft և համանման ծրագրեր,
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ), անգլերեն (բավարար),
  • Բանկային ոլորտը կարգավորող օրենսդրության  իմացություն:
Աշխատանքի նկարագրությունը
ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ Մանրածախ խնդրահարույց վարկերի վերակառուցման ուղղության Ֆինանսական խորհրդատու
ԴՐՈՒՅՔ Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ             Հնարավորինս սեղմ ժամկետներում
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ Գլխամասային գրասենյակ


    • Մրցակցային բարձր աշխատավարձ,
    • Աշխատավարձի տարեկան վերանայում,
    • Մասնագիտական աճի հնարավորություն,
    • Եռամսյակային, տարեկան բոնուսներ,
    • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
    • Բժշկական ապահովագրություն:
    Դիմելու ընթացակարգը

    Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` [email protected], ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Մանրածախ խնդրահարույց վարկերի վերակառուցման ուղղության Ֆինանսական խորհրդատու”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2022թ. Դեկտեմբերի 12-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:  


    Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

    Ընկերության մասին

    Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


      *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
      *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
      *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

    Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:


    Նմանատիպ աշխատանքներ

    company_logo
    Ներքին դիտարկումների բաժնի աշխատակից
    Armeconombank OJSC
    Լրիվ դրույք
    25/08/2024
    ԴԻՏԵԼ
    company_logo
    Հանրային կապերի և բրենդի կառավարման ուղղության առաջատար մասնագետ
    Ardshinbank CJSC
    Լրիվ դրույք
    31/07/2024
    ԴԻՏԵԼ
    company_logo
    Պրոդուկտների մշակման և մեթոդաբանության ուղղության Պատասխանատու
    Ardshinbank CJSC
    Լրիվ դրույք
    07/08/2024
    ԴԻՏԵԼ
    company_logo
    Փրայվիթ հաճախորդների հետ աշխատանքի մենեջեր
    Ardshinbank CJSC
    Լրիվ դրույք
    07/08/2024
    ԴԻՏԵԼ
    company_logo
    Պրեմիում հաճախորդների հետ աշխատանքի ուղղության Ֆինանսական խորհրդատու
    Ardshinbank CJSC
    Լրիվ դրույք
    07/08/2024
    ԴԻՏԵԼ