pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Հանրային կապերի և բրենդի կառավարման ուղղության առաջատար մասնագետ

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

31/07/2024

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

  • Բանկի բրենդի (այդ թվում՝ որպես գործատու) հեղինակության բարձրացմանն ուղղված գովազդային և մարքեթինգային միջոցառումների իրականացում,
  • Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) նախաձեռնություններին մասնակցություն (միջոցառումների հովանավորում, բարեգործական նպատակներով աջակցություն) և դրա մասին իրազեկվածության բարձրացում,
  • ԶԼՄ-ների հարցումների պատասխանների և մամլո հաղորդագրությունների մշակում,
  • Սոցիալական հարթակներում բանկի դրական իմիջի մասին բովանդակության ստեղծում, հաճախորդների բաց հարցումների և արձագանքների պատասխանների ապահովում՝ համագործակցելով համապատասխան ստորաբաժանումների հետ,
  • Ներքին հաղորդակցություն և աշխատակիցներին տեղեկացվածության ապահովում մարքեթինգային նախաձեռնություններին,
  • Մամլո հաղորդագրությունների և Բանկի ծառայությունների մասին նյութերի կազմման, որոնք կհրապարակվեն ինչպես Բանկի թվային հարթակներում, այնպես էլ լրատվամիջոցներում, մամուլի ասուլիսների, ԶԼՄ-ների միջոցառումների և հարցազրույցների կազմակերպման աջակցում
  • Բրենդբուքի հետևողական օգտագործման ապահովում,
  • Ուղղությանը վերաբերող հաշվետվությունների և այլ փաստաթղթերի կազմում,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարականների կատարում:

Պահանջվող որակավորումներ
  • Բարձրագույն կրթություն (նախընտրելի է մարքեթինգի բնագավառում, կդիտարկվեն նաև մարքեթինգի կրթության մասին վկայող սերտիֆիկատներ կամ լիցենզիաներ),
  • Վերջին 3 տարվա ընթացքում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ մարքեթինգի և հանրային կապերի ուղղվածությամբ,
  • Աշխատանքային փորձը բանկային ոլորտում ցանկալի է,
  • Սոցցանցերում էջերի վարման և կառավարման փորձ,
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
  • Կրեատիվություն,
  • Ստեղծագործական հմտություններ,
  • Պատասխանատվության բարձր զգացում:
Աշխատանքի նկարագրությունը

Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Հանրային կապերի և բրենդի կառավարման ուղղության առաջատար մասնագետ։ Եթե համապատասխանում եք նեքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

  • Մրցակցային բարձր աշխատավարձ,
  • Աշխատավարձի տարեկան վերանայում,
  • Մասնագիտական աճի հնարավորություն,
  • Եռամսյակային, տարեկան բոնուսներ,
  • Ճկուն աշխատանքային գրաֆիկ,
  • Հեռավար աշխատանքի հնարավորություն,
  • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
  • Բժշկական ապահովագրություն:
Դիմելու ընթացակարգը

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով https://ardshinbank.hirebee.ai/en/jobs/hanrayin-kaperi-ew-brendi-karhavarman-owghghowtyan-arhajatar-masnaget-3?source_id=other-106

Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Հանրային կապերի և բրենդի կառավարման ուղղության առաջատար մասնագետ”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:  

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


  *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
  *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
  *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Կորպորատիվ վարկերի կենտրոնացված ձևակերպումների բաժնի առաջատար մասնագետ 
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
05/10/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Կապիտալ շինարարությունների կազմակերպման ուղղության Վերլուծաբան
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
05/10/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Նախաորակավորման ծրագիր Գլխամասային գրասենյակ
Ardshinbank CJSC
Ուսուցում/Վերապատրաստում
05/10/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Անձնակազմի հավաքագրման մենեջեր
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
05/10/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Սպասարկող մասնագետ / Սիսիան մ/ճ
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
04/10/2024
ԴԻՏԵԼ