pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Ֆինանսական խորհրդատու-Կապան

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Կապան

Վերջնաժամկետ`

15/10/2023

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

  • Վարկերի, ապահովագրական վկայագրերի, ավանդների և վճարային քարտերի վաճառքի, խաչաձև վաճառքի իրականացում,
  • Հաճախորդների հաշիվների բացում, վարում  և  փակում,
  • Աշխատավարձային նախագծերի ներգրավման իրականացում,
  • Հաճախորդների համար շնորհանդեսների կազմակերպում և անցկացում,
  • Հաճախորդների տվյալների (այդ թվում՝ կոնտակտային) և դրանց փոփոխությունների  մուտքագրում «Գործառնական օր» համակարգ,
  • Հեռախոսազանգերի միջոցով նախնական վաճառքների իրականացում,
  • Ոսկու գրավով ապահովված վարկերի վերաբերյալ հաճախորդին տեղեկատվության և խորհրդատվության տրամադրում, փաստաթղթերի ընդունում և ստուգում,
  • VIP հաճախորդների անհատական սպասարկման իրականացում,
  • Բանկի ներքին իրավական ակտերի,  որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան հաճախորդներին իրենց հաշիվների վերաբերյալ տեղեկանքների և կատարված գործարքների վերաբերյալ քաղվածքների տրամադրում, պլաստիկ քարտերի սպասարկում POS տերմինալների միջոցով

Պահանջվող որակավորումներ
  • Բարձրագույն կրթություն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է),
  • Վերջին 5 տարիների ընթացքում առնվազն 1 տարվա փորձ ֆինանսաբանկային (նախընտրելի է վարկավորման և (կամ) վաճառքների ուղղվածությամբ) ոլորտում,
  • MS Office, LSoft կամ համանման ծրագրերի իմացություն,
  • Բանկային օրենսդրություն, բանկային ծառայությունների ընդհանուր իմացություն, գործարար էթիկայի կանոնների իմացություն, շնորհանդեսների կազմակերպման հմտություններ, հաճախորդների ներգրավման և սպասարկման հմտություններ,
  • Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն:
Աշխատանքի նկարագրությունը
Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Ֆինանսական խորհրդատու 
Եթե համապատսախանում եք նեքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

    • Մրցակցային աշխատավարձ,
    • Աշխատավարձի տարեկան վերանայում,
      • Մասնագիտական աճի հնարավորություն,
      • Ամսական, եռամսյակային, տարեկան բոնուսներ,
      • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
      • Բժշկական ապահովագրություն:


      Դիմելու ընթացակարգը

      Բոլոր այն անձինքովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են անցնել հղումով՝ Ֆինանսական խորհրդատու-Կապան

      Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Ֆինանսական Խորհրդատու-Կապան”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:  


      Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

      Ընկերության մասին

      Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


        *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
        *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
        *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

      Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

      Նմանատիպ աշխատանքներ

      company_logo
      Փրայվիթ հաճախորդների հետ աշխատանքի մենեջեր
      Ardshinbank CJSC
      Լրիվ դրույք
      05/06/2025
      ԴԻՏԵԼ
      company_logo
      Փրայվիթ Բանկինգի զարգացման վարչություն - Պրոդուկտ մենեջեր
      Ardshinbank CJSC
      Լրիվ դրույք
      05/06/2025
      ԴԻՏԵԼ
      company_logo
      DevSecOps ճարտարագետ
      Ardshinbank CJSC
      Լրիվ դրույք
      08/06/2025
      ԴԻՏԵԼ
      company_logo
      Գործառնական ռիսկերի տեխնալոգիաների զարգացման ուղղության պատասխանատու
      Ardshinbank CJSC
      Լրիվ դրույք
      08/06/2025
      ԴԻՏԵԼ
      company_logo
      Ֆինանսական վերլուծաբան
      WIP Work in Progress
      Լրիվ դրույք
      22/06/2025
      ԴԻՏԵԼ