pagebg
DevSecOps ճարտարագետ

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

08/06/2025

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

  • Գործառույթնների իրականացում Cloud Native տեխնոլոգիաներում, այդ թվում՝ Docker, Kubernetes, դրանցում անվտանգության գործիքների ներդրում, կարգաբերում և վերահսկում,
  • Գործառույթնների իրականացում վիրտուալ ցանցերի նախագծման տիրությում,
  • Անվտանգության գործիքների իմացություն և կիրառում ժամանակակից համակարգերում,
  • Կոնտեյներային միջավայրերի անվտանգության թեստավորում (CAAST),
  • CI/CD գործիքների (Jenkins, GitLab, Gitlab Actions) կիրառում դրանցում անվտանգության լուծումների մշակում և ներդրում,
  • CI/CD գործընթացում SAST, DAST, IAST գործիքների ներդրում և դրանց միջոցով անվտանգության թեստավորումների կազմակերպում,
  • Python, Bash, PowerShell սկրիպտերի իմացություն,
  • Terraform, Ansible, Chef, Puppet գործիքների իմացություն,
  • Լոգավորման և մոնիթորինգի գործիքների (Prometheus, Grafana, ELK) ներդրում, կարգաբերում և վերահսկում,
  • Zero Trust սկզբունքների ներդրում, կարգաբերում և վերահսկում,
  • Ամպային տեխնոլոգիաների (Azure, AWS) իմացություն:

Պահանջվող որակավորումներ
  • Ունես բարձրագույն (տեխնիկական կրթությունը նախընտրելի է),
  • Ունես վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ DevSecOps կամ DevOps պաշտոններում,
  • Ունես հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (տեխնիկական) լեզուների իմացություն:
Աշխատանքի նկարագրությունը
Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող DevSecOps ճարտարագետ։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

Աշխատելով մեր թիմում դու կունենաս.

  • Աշխատանք և կյանք բալանս. 24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off), ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավորություն:
  • Զարգացման հնարավորություն. Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատրաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
  • Հավելյալ արտոնություններ. Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավորություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավորություն:
  • Թիմային ոգի. Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպորտային խաղեր:
  • Նյութական արտոնություններ. Հիմնական աշխատավարձից զատ՝ եռամսյակային և տարեկան բոնուսներ, ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:
Դիմելու ընթացակարգը

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում, դիմելու համար պետք է անցնեն հետևյալ հղմամբ՝ 🔗 Դիմի՛ր հիմա

Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք։ Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Jobfinder.am կայքից։

Ընկերության մասին

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


  *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
  *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
  *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
ՓՄՁ Բիզնեսի թիմի վերլուծաբան / Երևանի մասնաճյուղեր
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
01/06/2025
ԴԻՏԵԼ
company_logo
ՓՄՁ հաճախորդների մշտադիտարկման բաժնի վերլուծաբան
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
03/06/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Փրայվիթ հաճախորդների հետ աշխատանքի մենեջեր
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
05/06/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Փրայվիթ Բանկինգի զարգացման վարչություն - Պրոդուկտ մենեջեր
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
05/06/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Գործառնական ռիսկերի տեխնալոգիաների զարգացման ուղղության պատասխանատու
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
08/06/2025
ԴԻՏԵԼ