pagebg
ՓՄՁ Բիզնեսի թիմի վերլուծաբան / Երևանի մասնաճյուղեր

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

01/06/2025

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

  • Միկրո, փոքր և միջին ձեռնարկատիրության (այսուհետ՝ ՓՄՁ) վարկավորման և բանկային ծառայությունների շուկաների ուսումնասիրություն՝ ՓՄՁ հաճախորդների հետ աշխատանքների վարչության տարածաշրջանային ղեկավարի հանձնարարությամբ,
  • Հաճախորդների ներգրավման աշխատանքների իրականացում իր պատասխանատվության, Բանկի մասնաճյուղերի գործունեության տարածաշրջաններում,
  • ՓՄՁ հաճախորդների ներգրավման նպատակով հանդիպումների, այցելությունների կազմակերպում, Բանկի կողմից առաջարկվող ծառայությունների ներկայացում,
  • Պոտենցիալ վարկառուների բիզնեսների վերլուծություն, վարկավորման գործընթացի իրականացում,
  • Վարկավորման հայտերի/դիմումների ընթացքի ապահովում, ներկայացում հաստատող իրավասու մարմիններին/կոմիտեներին,
  • Բանկային ծառայությունների, պրոդուկտների առաջմղում, խաչաձև վաճառքների իրականացում,
  • Միջոցների ձեռնարկում իր անհատական և համապատասխան մասնաճյուղի ամսեկան, եռամսյակային պլանային առաջադրանքների, նպատակային ցուցանիշների կատարման ուղղությամբ,
  • ՓՄՁ հաճախորդների բնութագիր-անձնագրի վարում, պարբերաբար թարմացում,
  • ՓՄՁ հաճախորդների ակտիվային և պասիվային պորտֆելների վարում,
  • Ձևավորված վարկային պորտֆելի սպասարկում, արդյունավետ հաղորդակցություն հաճախորդների հետ,
  • Վարկային պորտֆելի որակի վերահսկում, ընթացիկ աշխատանքներ՝ մասնակցություն և աջակցություն խնդրահարույց վարկերի վերադարձման աշխատանքներին,
  • ՓՄՁ հաճախորդների սպասարկման գծով բիզնես գործընթացների օպտիմալացման և ավտոմատացման մասով առաջարկների կազմում և ներկայացում ՓՄՁ հաճախորդների հետ աշխատանքների վարչության տարածաշրջանային ղեկավարին,
  • ՓՄՁ հաճախորդների հետ աշխատանքների վարչության տարածաշրջանային ղեկավարի կողմից տրված հանձնարարությունների կատարում,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում,
  • Կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում իր անմիջական ղեկավարին՝ ՓՄՁ հաճախորդների հետ աշխատանքների վարչության տարածաշրջանային ղեկավարին:


Պահանջվող որակավորումներ

Դիմիր եթե.

  • Ունես բարձրագույն կամ մասնագիտական կրթություն,
  • Ունես վերջին 3 տարվա ընթացքում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում,
  • Ունես MS Օffice-ի լավ իմացություն,
  • Ունես հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ), անգլերեն (լավ),
  • Ունես ֆինանսական վերլուծություն, բանկային ոլորտը կանոնակարգող օրենսդրության ընդհանուր իմացություն:
Աշխատանքի նկարագրությունը
Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող ՓՄՁ բիզնեսի թիմի վերլուծաբան։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

Աշխատելով մեր թիմում դու կունենաս.

  • Աշխատանք և կյանք բալանս. 24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off), ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավորություն:
  • Զարգացման հնարավորություն. Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատրաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
  • Հավելյալ արտոնություններ. Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավորություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավորություն:
  • Թիմային ոգի. Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպորտային խաղեր:
  • Նյութական արտոնություններ. Հիմնական աշխատավարձից զատ՝ ամսական, եռամսյակային և տարեկան բոնուսներ, ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում,
  • Վարձատրություն. 300,000 –ից 700,000 ՀՀ դրամ ներառյալ բոնուսներ:
Դիմելու ընթացակարգը
Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով ՝  🔗 Դիմել աշխատանքի համար : Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:
Ընկերության մասին

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


  *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
  *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
  *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
ՓՄՁ հաճախորդների մշտադիտարկման բաժնի վերլուծաբան
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
03/06/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Փրայվիթ հաճախորդների հետ աշխատանքի մենեջեր
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
05/06/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Փրայվիթ Բանկինգի զարգացման վարչություն - Պրոդուկտ մենեջեր
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
05/06/2025
ԴԻՏԵԼ
company_logo
DevSecOps ճարտարագետ
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
08/06/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Գործառնական ռիսկերի տեխնալոգիաների զարգացման ուղղության պատասխանատու
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
08/06/2025
ԴԻՏԵԼ