pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
ՓՄՁ բիզնեսի թիմի վերլուծաբան ք․Երևան

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

20/11/2023

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

  • Միկրո, փոքր և միջին ձեռնարկատիրության (այսուհետ՝ ՓՄՁ) վարկավորման և բանկային ծառայությունների շուկաների ուսումնասիրություն՝ ՓՄՁ հաճախորդների հետ աշխատանքների վարչության տարածաշրջանային ղեկավարի հանձնարարությամբ,
  • Հաճախորդների ներգրավման աշխատանքների իրականացում իր պատասխանատվության, Բանկի մասնաճյուղերի գործունեության տարածաշրջաններում,
  • ՓՄՁ հաճախորդների ներգրավման նպատակով հանդիպումների, այցելությունների կազմակերպում, Բանկի կողմից առաջարկվող ծառայությունների ներկայացում,
  • Պոտենցիալ վարկառուների բիզնեսների վերլուծություն, վարկավորման գործընթացի իրականացում,
  • Վարկավորման հայտերի/դիմումների ընթացքի ապահովում, ներկայացում հաստատող իրավասու մարմիններին/կոմիտեներին,
  • Բանկային ծառայությունների, պրոդուկտների առաջմղում, խաչաձև վաճառքների իրականացում,
  • Միջոցների ձեռնարկում իր անհատական և համապատասխան մասնաճյուղի ամսեկան, եռամսյակային պլանային առաջադրանքների, նպատակային ցուցանիշների կատարման ուղղությամբ,
  • ՓՄՁ հաճախորդների բնութագիր-անձնագրի վարում, պարբերաբար թարմացում,
  • ՓՄՁ  հաճախորդների ակտիվային և պասիվային պորտֆելների վարում,
  • Ձևավորված վարկային պորտֆելի սպասարկում, արդյունավետ հաղորդակցություն   հաճախորդների հետ,
  • Վարկային պորտֆելի որակի վերահսկում, ընթացիկ աշխատանքներ՝ մասնակցություն և աջակցություն խնդրահարույց վարկերի վերադարձման աշխատանքներին,
  • ՓՄՁ հաճախորդների սպասարկման գծով  բիզնես գործընթացների օպտիմալացման և ավտոմատացման մասով առաջարկների կազմում և ներկայացում ՓՄՁ հաճախորդների հետ աշխատանքների վարչության տարածաշրջանային ղեկավարին,
  • ՓՄՁ հաճախորդների հետ աշխատանքների վարչության տարածաշրջանային ղեկավարի կողմից տրված հանձնարարությունների կատարում,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում,
  • Կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում իր անմիջական ղեկավարին՝ ՓՄՁ հաճախորդների հետ աշխատանքների վարչության տարածաշրջանային ղեկավարին:

Պահանջվող որակավորումներ
  • Բարձրագույն կամ մասնագիտական կրթություն,
  • Վերջին 3 տարվա ընթացքում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում,
  • MS Office,
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ), անգլերեն (լավ),
  • Ֆինանսական վերլուծություն, բանկային ոլորտը կանոնակարգող օրենսդրության ընդհանուր  իմացություն:
Աշխատանքի նկարագրությունը

    Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող ՓՄՁ բիզնեսի թիմի վերլուծաբան։ Եթե համապատսախանում եք նեքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

    • Վարձատրություն 300,000 –ից 700,000 ՀՀ դրամ ներառյալ բոնուսներ,
    • Աշխատավարձի տարեկան վերանայում,
    • Մասնագիտական աճի հնարավորություն,
    • Ամսական, եռամսյակային և տարեկան բոնուսներ,
    • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
    • Բժշկական ապահովագրություն:
    Դիմելու ընթացակարգը

    Բոլոր այն անձինքովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են անցնել հղումով՝ ՓՄՁ բիզնեսի թիմի վերլուծաբան-Երևան

    Հարցազրույցին կհրավիրվեն ստացված Ինքնակենսագրականների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք

       

    Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

    Ընկերության մասին

    Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


      *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
      *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
      *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

    Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

    Նմանատիպ աշխատանքներ

    company_logo
    Գանձապահ՝ «Մարտունի» մասնաճյուղում 18:00-01:00 աշխատաժամանակով
    FastBank
    Լրիվ դրույք
    19/07/2024
    ԴԻՏԵԼ
    company_logo
    Սպասարկող մասնագետ-Չարենցավան
    Ardshinbank CJSC
    Լրիվ դրույք
    14/07/2024
    ԴԻՏԵԼ
    company_logo
    Հրազդան մասնաճյուղ – Վարկային մասնագետ
    Ardshinbank CJSC
    Լրիվ դրույք
    14/07/2024
    ԴԻՏԵԼ
    company_logo
    Վարկային մասնագետ - Ջերմուկ
    Ardshinbank CJSC
    Լրիվ դրույք
    14/07/2024
    ԴԻՏԵԼ
    company_logo
    ՊԼԱՍՏԻԿ ՔԱՐՏԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ POS ՏԵՐՄԻՆԱԼՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԲԱԺՆԻ ՄԱՍՆԱԳԵՏ
    Armeconombank OJSC
    Լրիվ դրույք
    08/08/2024
    ԴԻՏԵԼ