pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Ճարտարագետ – ՊՏՕ

PROFAL LLC

Վայրը`

Հայաստան, Երևան

Վերջնաժամկետ`

08/03/2024

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Այլ

Աշխատանքային պարտականությունները

  • Տեղադրման աշխատանքների ծավալների հաշվարկումը' ըստ նախագծման փաստաթղթի
  • Շինարարական և տեղադրման աշխատանքների պայմանագրերի և լրացուցիչ համաձայնագրերի պատրաստում 
  • Կատարված աշխատանքների փաստացի ծավալների ստուգում և կատարողականների նախապատրաստում, կառուցապատման փաստաթղթերի համալրում 
  •  Աշխատանքների բոլոր ծավալների կումուլյատիվ դրույթների կազմում և պահպանում, աշխատանքների ավարտված և վճարված ծավալների հաշվառում 
  •  Գործընկերների հետ գործարար նամակագրության վարում
  •  կառուցապատման փաստաթղթերի համալրում և փոխանցում պատվիրատուին
  •  Փոփոխությունների համակարգումը պատվիրատուի տեխնիկական հսկողության հետ
  •  Հատուկ աշխատանքային մատյանների վարում 

Պահանջվող որակավորումներ
  • Բարձրագույն մասնագիտական կրթություն 
  •  Պատասխանատվություն, ուշադիրություն, ջանասիրություն 
  •  Աշխատանքային ժամերը 09:00-ից մինչև 18:00, 6/1 
  •  Ծրագրերի իմացություն՝ MS Word, MS Excel, AutoCad 
Աշխատանքի նկարագրությունը

    Աշխատավարձը՝  Մրցակցային (կախված աշխատանքային գործընթացում ներգրավվածության աստիճանից և բոլոր հարցերը ինքնուրույն լուծելու ունակությունից)

    Կազմակերպությունը աշխատանքի է հրավիրում Ճարտարագետի։

    Դիմելու ընթացակարգը

    Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` [email protected]

    Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

    Ընկերության մասին

    Արդեն քսան տարի հայաստանյան շուկայում զբաղվելով բազմոլորտ գործունեությամբ` «ՊՐՈՖԱԼ» ընկերությունն այսօր մի շարք ծառայություններ և տարանուն արտադրանք է առաջարկում հայ սպառողին: «ՊՐՈՖԱԼ»-ը հայտնի է բնակարանային, գրասենյակային կահույքի արտադրությամբ և ոճավորմամբ, ալյումինե և մետաղապլաստե պրոֆիլներով դռների, պատուհանների, շենքերի ճակատային մասերի, երդիկների, ավտոտնակի դարպասների, արևապաշտպան շերտավարագույրների, բարձրորակ մետաղական կղմինդրների, բնական հումքից պատրաստված կախովի առաստաղների ներկրմամբ և արտադրությամբ: Հայաստանում «ՊՐՈՖԱԼ»-ն ունի տասից ավելի արտադրամասեր, որոնք կառուցված են ժամանակակից գործարանների նախագծով և ապահովում են եվրոպական չափանիշներին համապատասխան որակյալ արտադրանք: Օգտագործելով միջազգային հանրահայտ ընկերությունների բարձրորակ նյութերն ու կիրառելով ժամանակակից սարքավորումները` «ՊՐՈՖԱԼ»-ի անձնակազմը դրանք համադրում է աշխատանքային բազմամյա փորձի ու յուրատիպ ոճի հետ, որի արդյունքում ստեղծվում է որակյալ արտադրանք:

    Նմանատիպ աշխատանքներ

    company_logo
    Պրեսելլեր
    "Grand Candy" LLC
    Լրիվ դրույք
    07/08/2024
    ԴԻՏԵԼ
    company_logo
    Վարորդ-առաքիչ
    "Grand Candy" LLC
    Լրիվ դրույք
    07/08/2024
    ԴԻՏԵԼ
    company_logo
    Marketing Project Coordinator
    SOFTCONSTRUCT
    Լրիվ դրույք
    31/07/2024
    ԴԻՏԵԼ
    company_logo
    Technical Support Specialist-Armenian, Russian and English Languages(mixed shifts)
    SOFTCONSTRUCT
    Լրիվ դրույք
    31/07/2024
    ԴԻՏԵԼ
    company_logo
    Content Writer
    SOFTCONSTRUCT
    Լրիվ դրույք
    31/07/2024
    ԴԻՏԵԼ