pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Պասիվային գործառնությունների բաժնի առաջատար մասնագետ

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

10/04/2024

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

  • Բանկի հաճախորդների դրամական միջոցների և այլ արժեքների արգելադրման, բռնագանձման և արգելանքից ազատման գործողությունների իրականացում,
  • Բանկի ներքին իրավական ակտերով և որոշումներով սահմանված կարգով Հաճախորդի` Բանկում բացված (սպասարկվող) բոլոր տիպի պասիվային հաշիվների վերաբերյալ իրեն բաժնի պետի կողմից հանձնարարված տեղեկանքների նախապատրաստում,
  • Բանկի կողմից տեղեկատվության (սոցիալական փաթեթի հաշիվներ, ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն նախընտրական հիմնադրամների ձևավորման հաշիվներ) տրամադրման մասով բաժնի պետի կողմից իրեն հանձնարարված գործողությունների իրականացում,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

Պահանջվող որակավորումներ
  • Բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը ցանկալի է),
  • Վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 1 տարվա փորձ ֆինանսաբանկային ոլորտում (նախընտրելի է պասիվային գործառնությունների ձևակերպումների (ուղեկցման) ուղղվածությամբ),
  • MS Office, Lotus Notes, LSoft կամ համանման ծրագրեր,
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ), անգլերեն (բավարար),
  • ՀՀ բանկային, վճարահաշվարկային, ՀԿԱԾ ոլորտը կանոնակարգող օրենսդրության ընդհանուր իմացություն:
Աշխատանքի նկարագրությունը

Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող ռուսերենի գերազանց իմացությամբ Պասիվային գործառնությունների բաժնի առաջատար մասնագետ։ Եթե համապատասախանում եք նեքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

  • Մրցակցային բարձր աշխատավարձ,
  • Աշխատավարձի տարեկան վերանայում,
  • Մասնագիտական աճի հնարավորություն,
  • Եռամսյակային, տարեկան բոնուսներ,
  • Ճկուն աշխատանքային գրաֆիկ,
  • Հեռավար աշխատանքի հնարավորություն,
  • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
  • Բժշկական ապահովագրություն:
Դիմելու ընթացակարգը

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով Պասիվային գործառնությունների բաժնի առաջատար մասնագետ


 Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:  


 Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


  *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
  *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
  *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Ներքին դիտարկումների բաժնի աշխատակից
Armeconombank OJSC
Լրիվ դրույք
25/08/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Հանրային կապերի և բրենդի կառավարման ուղղության առաջատար մասնագետ
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
31/07/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Պրոդուկտների մշակման և մեթոդաբանության ուղղության Պատասխանատու
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
07/08/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Փրայվիթ հաճախորդների հետ աշխատանքի մենեջեր
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
07/08/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Պրեմիում հաճախորդների հետ աշխատանքի ուղղության Ֆինանսական խորհրդատու
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
07/08/2024
ԴԻՏԵԼ