pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Գործառնական ռիսկի կառավարման վարչության ավագ վերլուծաբան

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

21/04/2024

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

  • Բանկի բիզնես-գործընթացների, պրոդուկտների և ՏՏ համակարգերի գործառնական ռիսկերի վերլուծություն,
  • Բացահայտված ռիսկերի նվազեցման ուղղությամբ առաջարկությունների ներկայացում,
  • Գործառնական ռիսկի նվազեցմանը և զսպմանն ուղղված աշխատանքների հետստուգման իրականացում,
  • Զեղծարարության, զեղծարարության փորձի դեպքերի, գործառնական ռիսկ կրող նոր պատահարների վերլուծություն,
  • Գործառնական ռիսկի պատահարների բազայի վերլուծության և գործառնական ռիսկի հաշվարկի իրականացում,
  • Սահմանաչափերի հաշվարկ և վերանայում,
  • Գործառնական ռիսկի մասով աշխատանքային հաշվետվությունների պատրաստում և ներկայացում,
  • Գործառնական ռիսկի կառավարման վերաբերյալ Բանկում իրազեկության բարձրացման ապահովում,
  • Տեղեկատվական համակարգերի և Տեղեկատվական անվտանգության բազային գիտելիքները կդիտարկվեն որպես առավելություն,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

Պահանջվող որակավորումներ
  • Բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է),
  • Վերջին 4 տարվա ընթացքում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում,
  • MS Office,
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (գերազանց),
  • Կազմակերպչական հմտություններ,
  • Վերլուծական ունակություններ,
  • Սթրեսակայունություն,
  • Արագ փոփոխվող միջավայրում արդյունավետ աշխատելու կարողություն:
Աշխատանքի նկարագրությունը

Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Գործառնական ռիսկի կառավարման վարչության ավագ վերլուծաբան։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

  • Մրցակցային բարձր աշխատավարձ,
  • Աշխատավարձի տարեկան վերանայում,
  • Մասնագիտական աճի հնարավորություն,
  • Եռամսյակային, տարեկան բոնուսներ,
  • Ճկուն աշխատանքային գրաֆիկ,
  • Հեռավար աշխատանքի հնարավորություն,
  • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
  • Բժշկական ապահովագրություն:
Դիմելու ընթացակարգը

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով Գործառնական ռիսկի կառավարման վարչության ավագ վերլուծաբան

Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: 


 Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Բանկը մասնակցում է Համաշխարհային Բանկի (գյուղատնտեսության բարեփոխումների աջակցության եւ ձեռնարկությունների զարգացման գծով), Միգրացիայի միջազգային կոմիտեի, “Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման Ազգային Կենտրոն” Հիմնադրամի վարկային ծրագրերին: Բանկը հանդիսանում է արժեթղթերի շուկայի մասնակից` Հայաստանի Հանրապետության ԿԲ-ի, ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարարության եւ "Արդշինբանկի" միջեւ կնքված անժամկետ եռակողմ պայմանագրերի հիման վրա, ինչպես նաեւ ՀՀ ԿԲ կողմից թողարկվող պետական պարտատոմսերի շուկայի դիլեր: Բանկը հանդիսանում է Հայաստանի բանկերի միության, Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի, “Հայաստանի ֆոնդային բորսա” ինքնակարգավորվող կազմակերպության անդամ, Master Card Europay միջազգային վճարային համակարգի աֆիլյանտ անդամ, SWIFT միջազգային ֆինանսական հեռահաղորդակցման համակարգի, “Հայինկասացիա” ՓԲԸ եւ “ArCa” ՓԲԸ բաժնետեր: Բանկի բաժնետերերն են “Բիզնես ներդրումների կենտրոն” ՍՊԸ-ն, Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC), “Միջազգային բիզնես կենտրոն” ՀՁ ՓԲԸ-ն, “Ռեգիոն’” ԻՖԿ ՓԲԸ-ն, ֆիզիկական անձինք:

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Վարկային մասնագետ - Սարդարապատ
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
05/05/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Հեռավար սպասարկման բաժին - Սպասարկող մասնագետ
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
05/05/2024
ԴԻՏԵԼ
company_logo
ՓՄՁ բիզնեսի թիմի վերլուծաբան/Իջևան
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
05/05/2024
ԴԻՏԵԼ
company_logo
ՓՄՁ բիզնեսի թիմի վերլուծաբան/Արմավիր
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
05/05/2024
ԴԻՏԵԼ
company_logo
ՓՄՁ բիզնեսի թիմի վերլուծաբան/Երևան
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
05/05/2024
ԴԻՏԵԼ