pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Նախաորակավորման ծրագիր – Վարդենիս մասնաճյուղ

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Վարդենիս

Վերջնաժամկետ`

26/05/2024

Աշխատավարձ`

N/A

Աշխատանքի տեսակը`

Ուսուցում/Վերապատրաստում

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

-N/A

Պահանջվող որակավորումներ

Ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդ անձինք, որոնք.

  • -ունեն բարձրագույն կրթություն (առնվազն բակալավրի աստիճան),
  • -ԲՈՒՀ-ն ավարտել են վերջին 5 տարիների ընթացքում (ԲՈՒՀ-ն ավարտելու տարեթվից անցել է ոչ ավել, քան 5 տարի) կամ գտնվում են ԲՈՒՀ-ի ավարտական կուրսում,
  • -ուսման ընթացքում ցուցաբերել են բարձր առաջադիմություն:
Աշխատանքի նկարագրությունը

Նախաորակավորման Ծրագիրը հնարավորություն է ընձեռում ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող, նպատակասլաց և մեծ ներուժ ունեցող երիտասարդներին`

  • -ստանալ գործնական գիտելիքներ բանկային գործի վերաբերյալ, ծանոթանալ Բանկի կողմից մատուցվող ծառայությունների կազմակերպման սկզբունքներին և ընթացակարգերին,
  • -ձեռք բերել թիմային աշխատանքի հմտություններ և աշխատել լավագույն մասնագետների հետ,
  • -ծանոթանալ բանկի աշխատելաոճին և բիզնես միջավայրին,
  • -ուսանել և ինքնադրսևորվել մասնագիտական ոլորտում՝ հետագայում դառնալով բարձր որակավորում ունեցող մասնագետ,
  • -երկամսյա ծրագրի ավարտից հետո անցնել ամփոփիչ գնահատում, որի դրական արդյունքների դեպքում հնարավորություն է ընձեռվում առավելագույն գնահատված մասնակցին համալրելու այդ պահին առկա թափուր աշխատատեղը՝ այլ հավասար պայմաններում ունենալով առավելություն Ծրագրին չմասնակցած անձանց նկատմամբ:
Դիմելու ընթացակարգը

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև
սեղմելով ՝  https://ats.hirebee.ai/en/jobs/nakhaorakavorman-tsragirvardenis-12

Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի:

Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել Նախաորակավորման ծրագիր_Վարդենիս», այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


  *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
  *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
  *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Ներքին դիտարկումների բաժնի աշխատակից
Armeconombank OJSC
Լրիվ դրույք
25/08/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Հանրային կապերի և բրենդի կառավարման ուղղության առաջատար մասնագետ
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
31/07/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Պրոդուկտների մշակման և մեթոդաբանության ուղղության Պատասխանատու
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
07/08/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Փրայվիթ հաճախորդների հետ աշխատանքի մենեջեր
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
07/08/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Պրեմիում հաճախորդների հետ աշխատանքի ուղղության Ֆինանսական խորհրդատու
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
07/08/2024
ԴԻՏԵԼ