pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Կորպորատիվ վարկերի վերակառուցման ուղղության ֆինանսական խորհրդատու

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

21/04/2024

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

  • Խնդրահարույց (այդ թվում՝ պոտենցյալ) վարկերի հայտնաբերման ինքնաշխատ մեխանիզմների մշակում, դրանց ընթացիկ մշտադիտարկում, տվյալների բազայի պարբերական մոնիտորինգի իրականացում,
  • Վերակառուցման մեխանիզմների մշակում, մշտադիտարկում, ինչպես նաև դրանց արդիականացմանն ու կատարելագուծմանն ուղղված առաջարկությունների ձևավորում,
  • Խնդրահարույց հաճախորդների հետ կազմակերպված հանդիպումների և բանակցությունների արդյունքներով համապատասխան առաջարկների ձևավորում,
  • Խնդրահարույց ակտիվների մասով ծառայությունների և սակագների փոփոխությունների նախաձեռնում, անհրաժեշտության դեպքում վարկի սպասարկման հետ կապված ծախսերի նվազեցման վերաբերյալ առաջարկի ձևավորում,
  • Համագործակցություն այլ ստորաբաժանումների հետ խնդրահարույց վարկառուների և դրանց հետ կապված գործարքների օպտիմալացման նպատակով,
  • Վերաձևակերպվող/վերանայվող վարկերի մասով որոշումների կայացման օպտիմալ մոդելների ներդրման առաջարկիների ձևավորում,
  • Խնդրահարույց ակտիվների մասով առողջացման ծրագրի կազմում՝ ցուցաբերելով անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին,
  • Առողջացման ծրագրի ներկայացում Բանկի իրավասու մարմնի հաստատմանը,
  • Վերակառուցված ակտիվների սպասարկման ընթացիկ մշտադիտարկում,
  • Վերակառուցված վարկերի մասով խնդիրների բացահայտման դեպքում նոր առաջարկների ձևավորում, տրամադրված վարկերի կրկնակի վերակառուցման առաջարկությունների մշակում,
  • Վերակառուցված և վերանայված վարկերի բազայի ստեղծում և հետագա զարգացման ուղղված առաջարկությունների ձևավորում,
  • Վերանայված և վերակառուցված վարկերի մասով հաշվետվությունների կազմում, ներկայացում անմիջական ղեկավարին,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

Պահանջվող որակավորումներ
  • Բարձրագույն (տնտեսագիտական կրթությունը նախընտրելի է),
  • Վերջին 3 տարիների ընթացքում առնվազն 1 տարվա փորձ ֆինանսաբանկային ոլորտում (նախընտրելի է կորպորատիվ և փոքր բիզնեսի հաճախորդների վարկավորման և/կամ վերջիններիս հետ աշխատանքների ուղղությամբ),
  • MS Office-ի լավ իմացություն, LSBank-ի իմացությունը նախընտրելի է,
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ) և անգլերեն (իմացությունը նախընտրելի է),
  • ՀՀ օրենսդրության բավարար իմացություն աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարման համար :
Աշխատանքի նկարագրությունը

Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Կորպորատիվ վարկերի վերակառուցման ուղղության ֆինանսական խորհրդատու։ Եթե համապատսախանում եք նեքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:


  • Մրցակցային բարձր աշխատավարձ,
  • Աշխատավարձի տարեկան վերանայում,
  • Մասնագիտական աճի հնարավորություն,
  • Եռամսյակային, տարեկան բոնուսներ,
  • Ճկուն աշխատայքային գրաֆիկ,
  • Հեռավար աշխատանքի հնարավորություն,
  • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
  • Բժշկական ապահովագրություն:
Դիմելու ընթացակարգը
Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով 
·         Կորպորատիվ վարկերի վերակառուցման ուղղության ֆինանսական խորհրդատու, ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: 

Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: 

 Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:
Ընկերության մասին

Բանկը մասնակցում է Համաշխարհային Բանկի (գյուղատնտեսության բարեփոխումների աջակցության եւ ձեռնարկությունների զարգացման գծով), Միգրացիայի միջազգային կոմիտեի, “Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման Ազգային Կենտրոն” Հիմնադրամի վարկային ծրագրերին: Բանկը հանդիսանում է արժեթղթերի շուկայի մասնակից` Հայաստանի Հանրապետության ԿԲ-ի, ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարարության եւ "Արդշինբանկի" միջեւ կնքված անժամկետ եռակողմ պայմանագրերի հիման վրա, ինչպես նաեւ ՀՀ ԿԲ կողմից թողարկվող պետական պարտատոմսերի շուկայի դիլեր: Բանկը հանդիսանում է Հայաստանի բանկերի միության, Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի, “Հայաստանի ֆոնդային բորսա” ինքնակարգավորվող կազմակերպության անդամ, Master Card Europay միջազգային վճարային համակարգի աֆիլյանտ անդամ, SWIFT միջազգային ֆինանսական հեռահաղորդակցման համակարգի, “Հայինկասացիա” ՓԲԸ եւ “ArCa” ՓԲԸ բաժնետեր: Բանկի բաժնետերերն են “Բիզնես ներդրումների կենտրոն” ՍՊԸ-ն, Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC), “Միջազգային բիզնես կենտրոն” ՀՁ ՓԲԸ-ն, “Ռեգիոն’” ԻՖԿ ՓԲԸ-ն, ֆիզիկական անձինք:

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Առևտրային վարկերի գծով մասնագետ
Armeconombank OJSC
Լրիվ դրույք
30/05/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Վարկային մասնագետ - Սարդարապատ
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
05/05/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Հեռավար սպասարկման բաժին - Սպասարկող մասնագետ
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
05/05/2024
ԴԻՏԵԼ
company_logo
ՓՄՁ բիզնեսի թիմի վերլուծաբան/Իջևան
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
05/05/2024
ԴԻՏԵԼ
company_logo
ՓՄՁ բիզնեսի թիմի վերլուծաբան/Արմավիր
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
05/05/2024
ԴԻՏԵԼ