FastBank
Վայրը`
Հայաստան,Երևան
Վերջնաժամկետ`
19/07/2024
Աշխատանքի տեսակը`
Լրիվ դրույք
Կրթություն`
Բարձրագույն / բակալավր
Կատեգորիա`
Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական
<Ֆասթ Բանկ> ՓԲԸ-ն հնարավորությունն է ընձեռնում աշխատանքի անցնել ֆինանսաբանկային ոլորտում և ունենալ մասնագիտական և անձնական արագ աճ։ Եթե դու ուսանող ես կամ նորավարտ, ապա այս աշխատանքի առաջարկը հենց քեզ համար է։
Աշխատանքային առավելություններ - Մրցակցային արտոնությունների փաթեթ՝ ներառյալ առողջության ապահովագրություն, կատարողականից կախված տարեկան պարգևավճար և աշխատավարձի վերանայում, ուսուցման հնարավորություն և մասնագիտական զարգացման անհատական ծրագիր, աշխատավայրում սպորտի և յոգայի զոնա։
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալու և օնլայն էկոհամակարգ ստեղծելու և զարգացնելու, հաճախորդներին անհատական վարքագծային մոտեցում ցուցաբերելուն և թվային հարթակում նոր ապրելակերպ ձևավորելուն միտված բանկ է, որը դեռ գտնվում է այդպիսին լինելու իր տրանսֆորմացիոն ճանապարհին։ Վերջնանպատակը ֆինանսական ծառայությունների որակի բարձրացման միջոցով հաճախորդների ֆինանսական կյանքի պարզության և հարթ ընթացքի ապահովումն է։ 1 Բանկն աշխատում է 24/7 աշխատանքային գրաֆիկով և ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում 2 Մեզ վստահում են ավելի քան 140,000 ակտիվ հաճախորդներ 3 Ֆինանսական մի շարք ցուցանիշներով գրավում է առաջատար դիրքեր բանկային համակարգում Առաջինն է ՀՀ բանկային համակարգում, որ ներդրեց առանց թղթի սպասարկման, հաճախորդի հետ կնքվող պայմանագրերի լիովին թվայնացման գործընթացը։