pagebg

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

18/07/2025

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Կատեգորիա`

Համակարգչային դիզայն/ Դիզայն

Աշխատանքային պարտականությունները

• Գովազդային նյութերի նախագծում և մշակում
• Ընկերության սոցիալական կայք-էջի և վեբ կայքի համար լուսանկարների մշակում
• Գրաֆիկական բաներների, կատալոգների պատրաստում 
• Ներքին և արտաքին գովազդային նյութերի դիզայնի կոնցեպտ
• Պատրաստել ճշգրիտ տպագրական ֆայլեր (Տպարանների պահանջի համապատասխան)
• Մշակել կոնցեպտներ և դիզայն Ընկերության իմիջային առաջխաղացման նախագծերի համար` կորպորատիվ ոճին համապատասխան
• Կատարել առաջադրանքները սահմանված ժամկետներում:


Требования
• Առնվազն 1 տարվա գրաֆիկ դիզայների աշխատանքային փորձ
• Adobe Photoshop, Adobe Illustrator ծրագրերի իմացություն
• Թիմում աշխատելու ունակություն
• Հետաքրքիր մտքեր առաջարկելու և իրականացնելու ունակություն
• Պատասխանատվության բարձր զգացում
• Ստեղծագործ միտք
• Տպարանների հետ աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
• Պորտֆոլիոյի առկայությունը պարտադիր է։

Описание вакансии
Կարաս սննդի ցանցը փնտրում է գրաֆիկ դիզայներ։
Աշխատանքային գրաֆիկը 5-օրյա, շաբաթական 1 օր հեռավար աշխատելու հնարավորությամբ, ժամը 09։00-18։00 կամ 10։00-19։00
Ընկերությունն ապահովում է համեղ լանչով։


Դիմելու ընթացակարգը
Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` [email protected] : Դուք նաև կարող եք դիմել տվյալ աշխատանքին` սեղմելով ԴԻՄԵԼ կոճակը: Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին JobFinder.am կայքից:
Ընկերության մասին

«Կարաս» սննդի ցանցը հիմնադրվել է 2005 թվականին Հայաստանում և այսօր հանդիսանում է երկրի խոշորագույն ընկերություններից մեկը՝ ունենալով 16 մասնաճյուղ մայրաքաղաք Երևանում, ինչպես նաև մասնաճյուղեր Աբովյան և Ծաղկաձոր քաղաքներում։
2017 թվականին «Կարաս» սննդի ցանցը հաջողությամբ մուտք գործեց ամերիկյան շուկա՝ բացելով իր առաջին մասնաճյուղը Գլենդելի կենտրոնում, որտեղ առաջարկում է բազմազան ուտեստներ՝ ներառյալ հայկական խոհանոցի սիրված ճաշատեսակները և բարձրորակ սպասարկում։ Ավելի ուշ՝ 2021 թվականին, «Կարաս» սննդի ցանցը բացեց իր երկրորդ մասնաճյուղը Նորթ Հոլիվուդում՝ նոր կոնցեպտով, ներկայանալով նաև որպես արագ սննդի կետ։
Հիմնադրման առաջին իսկ օրվանից «Կարաս» սննդի ցանցը որդեգրել է հայրենիքի կողքին լինելու առաքելությունը և պարբերաբար իրականացնում է ազգանվեր ծրագրեր՝ աջակցելով տարբեր բարեգործական նախաձեռնություններին։
«Կարաս» սննդի ցանցն ունի ոլորտում իր կայուն դերն ու հստակ առաքելությունը՝
Հասանելիություն – լինել հասանելի բոլորի համար։
Զարգացում – քայլել ժամանակակից միտումներին համընթաց՝ արդիական շուկայում։
Հուսալիություն – ընկերությունը առաջնահերթություն է տալիս կայունության ապահովմանը, ինչը նրան դարձնում է հուսալի թե՛ աշխատակազմի, թե՛ սպառողների, և թե՛ գործընկերների համար։

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Գրաֆիկ և 3D դիզայներ
SPS Cigaronne LLC
Լրիվ դրույք
12/07/2025
ԴԻՏԵԼ