pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Տնտեսագետ

Garage Masters' Mall

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

24/07/2025

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Մագիստրոսի կոչում

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

  • Կատարել ընկերության ֆինանսատնտեսական վերլուծություն՝ ներառյալ եկամուտների, ծախսերի, շահույթի, բյուջեի և ֆինանսական ցուցանիշների գնահատում։
  • Պատրաստել պարբերական վերլուծական հաշվետվություններ՝ ընկերության ֆինանսական առողջության և զարգացման միտումների վերաբերյալ։
  • Մշակել կանխատեսումներ՝ հիմնված պատմական տվյալների, շուկայի դինամիկայի և ներքին ռազմավարական նպատակների վրա։
  • Մասնակցել բյուջեի կազմման և վերահսկման գործընթացներին։
  • Վերլուծել դրամական հոսքերը, դեբիտորական և կրեդիտորական պարտավորությունները, ներկայացնել առաջարկություններ դրանց օպտիմալացման համար։
  • Ներկայացնել գործադիր տնօրինությանը տվյալների վրա հիմնված առաջարկություններ բիզնես որոշումների կայացման համար։
  • Իրականացնել համագործակցություն բանկերի, վարկային կազմակերպությունների և այլ ֆինանսական կառույցների հետ՝ անհրաժեշտ տվյալների ստացման կամ ֆինանսական գործարքների համատեքստում։
  • Մասնակցել ընկերության զարգացման և ներդրումային ծրագրերի գնահատման և վերլուծման գործընթացներին։
  • Ըստ անհրաժեշտության կատարել իր մասնագիտական ոլորտին վերաբերող այլ հանձնարարություններ։

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հարակից ոլորտում։
  • Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ տնտեսագիտական վերլուծության կամ ֆինանսական ոլորտում։
  • Լավ զարգացած վերլուծական մտածողություն և ուշադրություն մանրամասներին։
  • Տվյալների հավաքագրման, մշակման և հաշվետվությունների կազմման հմտություններ։
  • Պատասխանատու վերաբերմունք աշխատանքին և թիմում արդյունավետ աշխատելու ունակություն։
  • Excel-ի և վերլուծական ծրագրերի խորացված իմացություն։
  • MS Office փաթեթի գերազանց օգտագործման հմտություն։
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն՝ մասնագիտական փաստաթղթեր կարդալու և կազմելու համար։

Աշխատանքի նկարագրությունը

«Գարաժ Մաստերս Մոլ» ՍՊ ընկերությունն աշխատանքի է հրավիրում Տնտեսագետ-վերլուծաբանիով կմիանա մեր թիմին՝ նպաստելով կազմակերպության ֆինանսատնտեսական կայունությանն և զարգացմանը։ Կկատարի վերլուծություններ, դրանց արդյունքում կգնահատի և կկանխի ռիսկերը, կմասնակցի  բյուջեի կազման և վերահսկման գործընթացներին։

Դիմելու ընթացակարգը

Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` [email protected] : Դուք նաև կարող եք դիմել տվյալ աշխատանքին` սեղմելով ԴԻՄԵԼ կոճակը: Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին JobFinder.am կայքից:

Ընկերության մասին

Գարաժ Մաստերս Մոլը միակն է իր ձևաչափով, որտեղ ներկայացված են ավտոաշխարհից մինչ կենցաղային, շինարարական և պարզապես տան անհրաժեշտ պարագաներ մեկ հարկի տակ: Մեր գլխավոր նպատակն է մեքենայի խնամքը դարձնել հաճելի՝ համատեղելով առևտրի և ժամանցի հետ։ Գարաժ Մաստերս Մոլի 40 000 քմ տարածքում առկա է 150 վաճառակետ, շուրջ 650 մեքենայի համար նախատեսված կայանատեղի, տեխսպասարկման կետեր, ավտոլվացման կետեր, ավտոմեքենաների առաջնային ու երկրորդային շուկաներ, սուպերմարկետ, խաղավայր, սրճարան, Food Court, վիրտուալ իրականության խաղեր։

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Դիլինգ բաժնի մասնագետ
Մելլաթբանկ ՓԲԸ
Լրիվ դրույք
22/08/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Ներդրումային Դեպարտամենտի մասնագետ
Արմսվիսբանկ ՓԲԸ
Լրիվ դրույք
21/08/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Գրավատան Օպերատոր
Վաղարշ և որդիներ կոնցեռն ՍՊԸ
Լրիվ դրույք
21/08/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Գլխավոր հաշվապահ
Արմ Պետրոլ ՍՊԸ
Լրիվ դրույք
18/08/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Հաշվապահ
Վաղարշ և որդիներ կոնցեռն ՍՊԸ
Լրիվ դրույք
18/08/2025
ԴԻՏԵԼ