
Արմ Պետրոլ ՍՊԸ
Վայրը`
Հայաստան,Երևան
Վերջնաժամկետ`
18/08/2025
Աշխատավարձ`
500000
Աշխատանքի տեսակը`
Լրիվ դրույք
Կրթություն`
Բարձրագույն / բակալավր
Կատեգորիա`
Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական
Նախընտրելի տարիք`
Մինչև 35
1. Գործող օրենսդրության համաձայն ընկերության հաշվապահական հաշվառման վարում,
2. Հաշվապահական և ֆինանսահարկային օրենսդրության փոփոխությունների հետևում,
3. Անկանխիկ և կանխիկ գործառնությունների ձևակերպում,
4. Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում,
5. Ներմուծման փաստաթղթերի ձևակերպում,
6. Բանկային գործառնությունների ճշգրիտ կատարում,
7. Անհրաժեշտ հաշվետվությունների ժամանակին կազմում և ներկայացում համապատասխան մարմիններին,
8. Պաշտոնից բխող այլ հանձնարարությունների կատարում։
1. Բարձրագույն կրթություն (տնտեսագիտական/հաշվապահական ոլորտում),
2. Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ գլխավոր հաշվապահի պաշտոնում,
3. ՀՀ հարկային և աշխատանքային օրենսդրության գերազանց իմացություն,
4. ՀԾ- ծրագրի պարտադիր իմացություն,
5. 1C ծրագրի իմացություն,
6. MS Office ծրագրային փաթեթի գերազանց իմացություն,
7. Taxservice համակարգից օգտվելու լավ իմացություն,
8. Հայերենի գերազանց, ռուսերենի լավ իմացություն,
9. Թվերի հետ աշխատելիս խիստ կազմակերպվածություն և ուշադրություն,
10. Լարված իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
11. Մեծ ծավալի ինֆորմացիայի հետ աշխատելու ունակություն,
12. Թիմում աշխատելու ունակություն։
Գրասենյակի հասցե՝ ք․Երևան, Ազատության 14
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա, երկուշաբթից-ուրբաթ՝ 10։00-19։00, շաբաթ՝ 10։00-14։00, ընդմիջման ժամ՝ 13։00-14։00։
Աշխատավարձը պարտադիր վերանայվում է՝ ըստ կատարողականի։
Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` [email protected] : Դուք նաև կարող եք դիմել տվյալ աշխատանքին` սեղմելով ԴԻՄԵԼ կոճակը:
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին JobFinder.am կայքից:
Արմ Պետրոլ ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին և մինչ օրս զբաղվում է վառելիքի մանրածախ և մեծածախ վաճառքով, ինչպես նաև իրականացնում է հեղուկ գազի ներմուծում ՌԴ-ից։ Արմ Պետրոլ ընկերությանն են պատկանում 14 բենզալցակայաններ, նաև ԷԼԻՏ ավտոլվացման կետերն իրենց հարմարավետ սպասասրահ-սրճարաններով։ Ընկերությունում աշխատում են շուրջ 200 աշխատակիցներ։
Մենք ուրախ կլինենք Ձեզ տեսնել մեր ջերմ թիմում:)