pagebg
Ինժեներ՝ լուսաթափանց կոնստրուկցիաների (ապակե և ալյումինե կոնստրուկցիաներ)

GLASSWORK

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

23/07/2025

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Ինժեներական, Տեխնոլոգիական

Աշխատանքային պարտականությունները

  • 1. Ալյումինե դռների, լուսամուտների և ֆասադային համակարգերի նախագծում,
  • 2. Տեխնիկական գծագրերի պատրաստում (AutoCAD, Revit, Logikal կամ համապատասխան ծրագրերով),
  • 3. Կոնստրուկցիոն հաշվարկների կատարում՝ դիմացկունություն, ջերմամեկուսացում, քամու և ծանրաբեռնվածության դիմադրություն,
  • 4. Նյութերի, պրոֆիլների և ապակիների ճիշտ ընտրություն,
  • 5. Արտադրության և տեղադրման տեխնիկական ուղեցույցների կազմում,
  • 6. Արտադրական պրոցեսների վերահսկում և տեխնիկական խորհրդատվություն,
  • 7. Համագործակցություն մատակարարների, չափագրող ինժեներների և արտադրամասերի հետ,
  • 8. Գլխավոր ինժեների հետ ստանդարտ և ոչ ստանդարտ պրոեկտների և դրանց վերաբերվող դետալների լուծումների մշակում:

Требования
  • 1. Բարձրագույն ճարտարագիտական կրթություն,
  • 2. AutoCAD, Revit, LogiKal, SchüCal կամ այլ ճարտարագիտական ծրագրերի իմացություն,
  • 3. Ալյումինե պրոֆիլների համակարգերի (Schüco, Reynaers, Alumil, Alutech և այլն) իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
  • 4. Տեխնիկական լուծումների մշակման և կոնստրուկտիվ վերլուծության կարողություն,
  • 5. Նախագծային և տեխնիկական փաստաթղթերի պատրաստման փորձ,
  • 6. Թիմային աշխատանքի հմտություններ,
  • 7. Հաղորդակցման հմտություններ,
  • 8. Բարդ իրավիճակներում ինքնուրույն լուծումներ առաջարկելու հմտություն,
  • 9. Գծագրական հմտություններ,
  • 10. Սովորելու պատրաստակամություն:
Описание вакансии

GLASSWORK–ը, ՀՀ–ում և Վրաստանում գործող իր մետաղական, լուսաթափանց կոնստրուկցիաների արտադրությամբ զբաղվող խոշոր ընկերություն է, որի արտադրական հզորությունները և հնարավորությունները թույլ են տալիս արտադրելու յուրաքանչյուր տեսակի ճարտարապետական պրոեկտ։

Ընկերությունում ներդրվում են արտադրության կառավարման նոր՝ ժամանակակից մոտեցումներ, անձնակազմի զարգացման և առաջընթացի հնարավորություններ։

Glasswork-ը գտնվում է Ջրվեժում, աշխատում ենք 6 օրյա աշխատանքային գրաֆիկով։

Դիմելու ընթացակարգը

Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` [email protected] : Դուք նաև կարող եք դիմել տվյալ աշխատանքին` սեղմելով ԴԻՄԵԼ կոճակը: Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին JobFinder.am կայքից:

Ընկերության մասին

Ժամանակակից ճարտարապետության մեջ առաջին իսկ հայացքից ուշադրություն են գրավում ապակյա լուծումները։ Ապակին 21-րդ դարում շինարարության մեջ ամենաշատ օգտագործվող տարրերից է։ Glasswork ընկերությունը հիմնադրվել է 2011թ.-ին Վրաստանում։ Ունենալով 5000 մ2 արտադրական տարածք, մի քանի տարվա ընթացքում արտադրական մակերեսները դարձել են 30.000 մ2։ 2018 թվականին Գլասսվորկ ապակու վերամշակման գործարան է հիմնադրվել նաև ՀՀ–ում ունենալով ևս 30.000 մ2:

Ընկերությունը տարածաշրջանում ապակու մշակման ծառայություններ տրամադրող և լսաթափանց կոնստրուկցիաներ արտադրող ամենախոշոր ընկերություններից է։ Կազմակերպության հզորությունները և փորձը թույլ են տալիս իրականացնել ցանկացած բարդության նախագծեր։

Մեր առաքելությունը
Մեր կազմակերպության առաքելությունն է՝ մանր և միջին ձեռնարկատիրական գործունեության խթանմամբ նպաստել տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը։

Մեր տեսլականը
Տրամադրել մեր գործընկերներին անսահման հնարավորություններ և լուծումներ ապահովելով աշխատանքի անվտանգություն, բարձր որակ, հոգատար վերաբերմունք շրջակա միջավայրի նկատմամբ։

Մեր արժեքները

  • Վստահություն
  • Հարգանք և հոգատարություն
  • Պատասխանատվություն
  • Թափանցիկություն
  • Պարկեշտություն

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Գլխավոր ինժեներ
ՆՈՅ ԻՆՎԵՍՏ ՀՈԼԴԻՆԳ
Լրիվ դրույք
25/07/2025
ԴԻՏԵԼ
company_logo
CAD Ինժեներ
Errand HR Agency
Լրիվ դրույք
17/07/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Ինժեներ Նախագծող
Errand HR Agency
Լրիվ դրույք
05/07/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Էլեկտրաէներգիայի ազատ շուկայի օպերատոր-մասնագետ
Spayka LLC
Լրիվ դրույք
30/06/2025
ԴԻՏԵԼ